Լավրով. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները շարունակում են աջակցել ԼՂ հակամարտության կողմերի տեսակետների մերձեցմանը
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները շարունակում են աջակցել ԼՂ հակամարտության կողմերի տեսակետների մերձեցմանը»: Ուկրաինայում ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում իր ելույթում նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների` Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ միասին մենք շարունակում ենք աջակցել ԼՂ հակամարտության կողմերի տեսակետների մերձեցմանը այն սկզբունքների շրջանակներում, որոնք առաջարկվել են երեք երկրների ղեկավարների կողմից»,- նշել է Սերգեյ Լավրովը:
«ԵԱՀԿ տարածքում պահպանվում են մի շարք տարածաշրջանային խնդիրներ: Փառք Աստծո, նրանցից ոչ մեկը չի գտնվում ռազմական իրավիճակում: Այնուամենայնիվ, առկա են մի շարք բավականին հին կոնֆլիկտային իրավիճակներ: Նրանից ամենահները` Հյուսիսային իռլանդիայում և Կիպրոսում, ձգվում են տասնյակ տարիներ»,- ասել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը:
Նշենք, որ Կիևում ԵԱՀԿ նախարարական նիստի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար Թիերի Ռեփենթին, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ համատեղ հայտարարություն են ընդունել, որում համաձայնվել են շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի և խաղաղ լուծմանը միտված աշխատանքները՝ միչև օրս ձեռք բերվածի հիման վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց