Քաղաքական 20:40 05/12/2013

Վ.Շվեդը` Սումգայիթի ջարդերի մասին. Արյունալի դեպքերի իրական կազմակերպիչներն այդպես էլ անպատիժ մնացին

 «1988թ.-ի փետրվարի 27-ից 29-ը Ադրբեջան ԽՍՀ-ի Սումգայիթ քաղաքում (Բաքվից 25կմ հեռավորության վրա) ազգային հողի վրա զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել»,- ասվում է Վլադիսլավ Շվեդի` «stoletie.ru» կայքում տեղադրված հոդվածում:

Հեղինակը նշում է, որ կոտորածների պատճառը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի պատգամավորների 1988թ-ի փետրվարի 20-ի հայտարարությունն էր Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս գալու և Հայաստանին միանալու մասին:

«Հայտարարությունը Ադրբեջանում տեղիք տվեց խոսակցությունների այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում հայերի կողմից կատարվում է ադրբեջանցիների զանգվածային սպանդ և վտարում: Այս խոսակցությունների տարածմանը, ինչպես հետագայում պարզ դարձավ, նպաստել են սադրիչները: Սակայն, Գորբաչովը այս պայթյունավտանգ իրավիճակում սահմանափակվեց Ադրբեջանի և Հայաստանի բնակչությանը հերթական անգամ դիմելով»,-ասվում է հոդվածում:

Հեղինակը ընգծում է, որ ի պատասխան այս ամենին` Սումգայիթում ադրբեջանցիների հանրահավաքներ սկսվեցին, որտեղ հնչում էին հայերից վրեժ լուծելու կոչեր: «Փետրվարի 27-ին ելույթները վերածվեցին գործողությունների: Հարյուրավոր ցուցարարներ, ոգևորված կոչերից և սպիրտային խմիչքներից, որոնք առանց որևէ գումարի բաժանվում էին բեռնատարներից, սկսեցին ջարդել հայերի բնակարանները և սպանել բնակիչներին, ում հասցեները տարօրինակ կերպով նրանց ձեռքն էին ընկել »,-նշում է Վ. Շվեդը:

Ինչպես ասվում է նյութում, ԽՍՀՄ-ի իշխանությունները լռում էին և միայն փետրվարի 29-ին ԽՍՀՄ ՆԳՆ գնդի զորքերը և Բաքվի ընդհանուր զորքերի զինվորական ուսումնարանի ուսանողները կարողացան կանգնեցնել Սումգայիթի սպանությունների շղթան: Այնուամենայնիվ, իրավիճակը ամբողջովին անցավ վերահսկողության տակ միայն այն ժամանակ, երբ ծովային հետևակները և դեսանտը մուտք գործեցին քաղաք:

«Կատարվածի լրջության մասին վկայում է այն փաստը, որ կարգապահության հաստատման ընթացքում 270 զինվորականներ վնասվածքներ են ստացել: Ընդամենը երեք օրվա անկարգությունների արդյունքում Սումգայիթում քարուքանդ են արվել հարյուրավոր հայերի տներ, տասնյակ մարդիկ սպանվել են, նրանց մեծ մասին դաժան ծեծից և տանջանքներից հետո ողջ-ողջ այրել են, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել: Տուժածների իրական քանակը մինչ օրս հայտնի չէ:»,-ասվում է հոդվածում:

Հեղինակը նշում է, որ 1988թ.-ի փետրվարի 20-ին ԽՄԿԿ ԿԿ –ի Քաղբյուրոն խոստովանել է, որ Սումգայիթի զանգվածային ջարդերը և սպանությունները իրականացվել են ազգային հողի վրա: Միևնույն ժամանակ, այդ նույն տարվա հուլիսի 18-ին ԽՍՀՄ-ի գերագույն խորհրդի նախագահական նիստի ժամանակ Գորբաչովը իր ելույթում չանդրադարձավ ազգամիջյան ատելությանը: «Այսպիսով` գլխավոր քարտուղարը չցանկացավ պատասխանատվություն ստանձնել Սումգայիթի դժբախտության համար, հայտարարելով, որ այն տեղի չէր ունենա, եթե զորքերը 3 ժամ չուշանային: Մի խոսքով, մեղավորը ժամանակն է, ոչ թե Գորբաչովը, ով երկու օր շարունակ նախընտրեց չնկատել, թե ինչպիսի իրավիճակ է հասունանում Սումգայիթում: Այ հենց այսպես:»,-գրում է Վ. Շվեդը:

Այդ ամենից հետո ԽՍՀՄ դատախազության հետաքննչական մարմինը Սումգայիթի հանցագործությունների հիմնական պատճառը համարեց ոչ թե միջազգյան ատելությունը, այլ «խուլիգանությունը»:

«Քննիչները նաև մերժեցին ընդունել ապացույցները, որ ջարդերը նախապես ծրագրված են եղել: Խորհրդային հասարակությանը սումգայիթյան դեպքերը ներկայացվեցին որպես հասարակական կարգը խախտելու դեպքեր: Քննչական այդպիսի մոտեցումը բացառեց սումգայիթյան դժբախտության իրական կազմակերպիչների բացահայտումը: Այդ դեպքերի հետ կապված մեկ ընդհանուր դատավարություն տեղի չունեցավ: Գործը բաժանվել էր 80 դրվագների և առանձին-առանձին քննվում էր Միության տարբեր քաղաքներում: Արյունալի դեպքերի իրական կազմակերպիչները այդպես էլ անպատիժ մնացին: Այս դեպքը տարբեր շերտերի ազգայնականներին տեղիք տվեց համոզվելու, որ բռնությունը միջազգյան տարաձայնությունները լուծելու արդյունավետ ճանապարհ է: Հենց այսպես էլ զարգացավ իրավիճակը Միությունում»,-ամփոփում է հեղինակը:

1988 թ. փետրվարի 27-ին Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից հայ բնակչության բնաջնջում սկսվեց, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում` պաշտոնական տվյալներով, սպանվել է 27 հայ, սակայն մի շարք փաստեր հաստատում են, որ զոհերի թիվը շատ ավելին է, ընդ որում սպանվածների մեծ մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին:

Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, որը, սակայն, գրեթե ոչինչ չարեց պաշտպանելու հայ բնակչությանը: Ադրբեջանցի հրեշն արել էր իր սև գործը…
Սումգայիթի հայության կոտորածն առաջին էթնիկ բռնություններ էր ԽՍՀՄ-ի նոր պատմության մեջ և մեծ դեր ունեցավ ինչպես ընդհանուր ԽՍՀՄ փլուզման մեջ, այդպես էլ Ղարաբաղյան պատերազմի բռնկման։

Սումգայիթի ցեղասպանության փաստի քողարկման և միջազգային հանրության ապատեղեկացման արդյունքում Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակվեց ուժեղ հակահայկական քարոզչությունը, ինչը հանգեցրեց 1990թ. հունվարի Բաքվի կոտորածների, որոնց զոհ գնացին հարյուրավոր խաղաղ հայ բնակիչներ: 1988-1990 թվականներին ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող հայերի զանգվածային ջարդերի արդյունքում վտարանդի դարձավ Ադրբեջանի ողջ հայկական համայնքը` առնվազն կես միլիոն մարդ:

Կոտորածները ոչ այլ ինչ էին, քան պատասխան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնց պահանջն էր իրականացնել ինքնորոշման իրենց սահմանադրական իրավունքը:1988թ. հուլիսի 7-ին Եվրոպական Խորհրդարանի կողմից ընդունվել է Սումգայիթի կոտորածը դատապարտող բանաձև:

Կարդացեք նաև
«Սումգայիթյան ցեղասպանությունը «կանաչ լույս» վառեց ԼՂ ժողովրդի հանդեպ նոր աննախադեպ հանցագործությունների համար»

«Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը ունի մեկ անվանում` Ցեղասպանություն»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:33
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և տեռորի. Բագրատ Սրբազան
«Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Մեկ մարդու երևի մի տաս բերետավոր խփելով տանում էին. Կիրանցի
«Մենք  կանգնած էինք, եկան մեծ քանակությամբ բերետավորներ ու խփելով, քարշ տալով, ձեռքներս ոլորելով մեքենաներ նստացրեցին ու անհասկանալի...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ոստիկանության 12 մեքենայի ապահովագրման մրցույթը չեղարկվում է, քանի որ արդեն ապահովագրված են եղել «ՍԻԼ Ինշուրանս»-ում
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Հրապարակ». Շարժումը պետք չէ խեղդել Կիրանցում. Բագրատ Սրբազան
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Տավուշի թեմի նստավայրում` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, մինչև ուշ երեկո քննարկել են...
Աղբյուր` Panorama.am
10:09
«Փաստ». «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ
«Փաստ»-ը գրում է. ««Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդական ընդվզման ծավալվելուն զուգահեռ ավելի ու ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:06
«Հրապարակ». Ալիևյան ռեժիմի նենգ մտադրությունների մասին է խոսում հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ սկսած արշավը
«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը: Գերիների...
Աղբյուր` Panorama.am
10:06
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ արձակեցին։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։...
Աղբյուր` Panorama.am
10:00
Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. «Ժողովուրդ»
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ»․ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, Հայաստանի նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ներկայում քաղաքական դաշտում առկա է որոշակի վակուում: Ըստ այդմ,...
Աղբյուր` Panorama.am
09:57
Կան մարդիկ, համազգեստով կամ առանց համազգեստ, մասնակցում են Հայաստանի անվտանգության և հեռանկարի հուղարկավորմանը. Աբրահամյան
«Ում և ինչ են խոստացել կամ որքան հավելավճար են տվել, դա հարցի միայն մեկ կողմն է»։
Աղբյուր` Panorama.am
09:55
Մայիսի 2-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Շուկայում դեռ նկատվում է սպիտակ տուփերով անհայտ ու էժան ծխախոտների առկայություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում հաճախ ենք ահազանգեր ստանում ծխախոտի շուկայում առկա խնդիրների մասին: Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:50
Ինչո՞ւ Կիրանցում ոստիկանների գործողությունը հաջորդեց Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցին. Քաղաքագետի պարզաբանումը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ոստիկանական ուժերը Կիրանցում ուժով բացել են ճանապարհն ականազերծողների համար, բերման ենթարկել...
Աղբյուր` Panorama.am
09:48
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2 ամիս ԲԴԽ-ում կրքերը թեժ են...
Աղբյուր` Panorama.am
09:47
Պետդեպարտամենտ. Վրաստանը վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները
Վրաստանը հակաարևմտյան հռետորաբանության և օտարերկրյա գործակալների օրինագծի պատճառով վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու իր...
Աղբյուր` Panorama.am
09:46
Դավիթ Տոնոյան. Դատավոր Վահե Դոլմազյանը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «2 տարի 7 ամսից ավել կալանքի տակ մնալուց հետո ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:40
Որտե՞ղ է Բագրատ Սրբազանը
Կիրանցում հարյուրավոր ոստիկանների կողմից իրականացրած օպերացիայի ընթացքում չէր երևում Բագրատ Սրբազանը։ Քաղաքացիները, սոցցանցերի օգտատերերը...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Անցած գիշեր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը՝ Արթուր Սուքոյանը կալանավորվեց։ Այս մասին տեղեկացնում է...
Աղբյուր` Panorama.am
09:23
Ռեխդ փակի. Կիրանցում կանայք արտասվում են, ոստիկանները` ծիծաղում
Կիրանցում բազամթիվ ոստիկանների մասնակցությամբ իրականացրած գործողություններից, մի քանի տասնյակ տղամարդկանց ոստիկանության բաժիններ տանելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
Կիրանցում տիրող լարված իրավիճակից վատացավ 96-ամյա Լենա տատիկի ինքնազգացողությունը
Կիրանցում բազամթիվ ոստիկանների մասնակցությամբ իրականացրած գործողություններից, մի քանի տասնյակ տղամարդկանց ոստիկանության բաժիններ տանելու...
Աղբյուր` Panorama.am
09:06
ՆԳՆ-ն պարզաբանում է, թե ինչու է մեծ թվով ոստիկաններ ուղարկել Կիրանց
ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի...
Աղբյուր` Panorama.am
09:03
Մայիսի 2-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փախարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 2-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիների
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիներին, նրանց թվում...
Աղբյուր` Panorama.am
08:16
Կիրանցում ոստիկնության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա. Գառնիկ Դանիելյան
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիներին, նրանց թվում կան նաև անչափահասներ
Աղբյուր` Panorama.am
00:11
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած.Փաշինյան
«Մեր բանակի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեր զինվորներն իրենց ծառայության մեծ մասն անցկացնում են խրամատի մեջ, այսինքն՝ իրենք...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ. Նիկոլ Փաշինյան
«Շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք չորս գյուղ։ Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:26
Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորման 41-րդ օրը «Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ եթերն է
«Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ հերթական թողակման հերթապահներն են ադրբեջանագետներ Անժելա Էլիբեգովան և Արմինե Ադիբեկյանը։ Անժելա...
Աղբյուր` Panorama.am
22:06
Պիտի վերադառնանք սկիզբ՝ ԱՐՑԱԽ, որ ունենանք ՏԱՎՈւՇ, ՍՅՈւՆԻՔ, ԳԵՂԱՐՔՈւՆԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆ. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. «Սկզբից՝ ԱՐՑԱԽԸ, հիմա՝ ՏԱՎՈւՇԸ, վաղը՝ ՍՅՈւՆԻՔ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
17:06 01/05/2024

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}