ԱՄՆ պետքարտուղարություն. Սիրիայի ապագա կառավարությունում Ասադը տեղ չունի
Միացյալ Նահանգներում նախկինի պես համոզված են, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պետք է լքի զբաղեցրած պաշտոնը և տեղ չունի Սիրիայի ապագա անցումային կառավարության կազմում: «Մեր դիրքորոշումն այդ հարցի առնչությամբ չի փոխվել», - «Իտառ-Տասս» գործակալության տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը:
Վերջինս հերքել է տեղեկատությունն այն մասին, թե արևմտյան երկրներն համակերպվել են Սիրիայի նախագահի պաշտոնում Ասադի լիազորությունները պահպանելու մտքի հետ, քանի որ մտավախություններ ունեն, թե երկրում իշխանության գլուխ կարող են գալ արմատական իսլամիստները:
Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է նաև, թե Միացյալ Նահանգները շարունակում է «Ժնև 2» միջազգային համաժողովի կազմակերպչական աշխատանքները, և մոտակա օրերին խորհրդակցություններ են ծրագրված գործընկեր պետությունների հետ: Մասնավորապես, վաղը Ժնևում կայանալու է ԱՄՆ-Ռուսաստան-ՄԱԿ եռակողմ հանդիպում, որի ընթացքում քննարկվելու է հունվարի 22-ին սիրիական հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված համաժողովի անցկացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ