Ա.Ասատրյան. Աստիճանաբար բնակֆոնդը համալրվում է նոր բնակարաններով
«2014թ-ին շարունակելու ենք ծրագրերը անօթևան անձանց մասով, հարյուր շահառուների համար տարվա ընթացքում կտրամադրվի կացարան, սոցիալական ծառայություններ: Բացի այս, կսահմանվի այն սոցիալական փաթեթը, որը տրամադրվելու է տարեց անձանց»,- ներկայացնելով ընթացիկ տարվա նախարարության առաջնահերթությունները և գերակա ուղղությունները նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Ինչ վերաբերում է սոցիալական բնակարանների բաշխման գործընթացին, ապա նախարարը հիշեցրեց, որ 2012թ-ին ձևավորվեց այդ մոդելը, որի շրջանակում անցած տարի մի խումբ անձիք` հաշմանդամություն ունեցող, մանկատան նախկին սաներ և այլն, սոցիալական բնակարաններ ստացան Մարալիկում.
«Աստիճանաբար բնակֆոնդը համալրվում է նոր բնակարաններով և հուսանք, որ առաջիկա տարիներին մենք կկարողանանք լուծել այն խնդիրները, որ կուտակվել են տարիներով»,- տեղեկացրեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ