Անօթևաններ. կանգառում, գետնանցումում քանիսն են այդպես ապրում

Հեղինակ` Մարի Թարյան

Սև երկար վերարկու, կիսապատռված սպորտային կոշիկներ, ուսերին կախված մազեր ու կեղտից սպիտակած մորուք: Կոնսերվատորիայի դիմացի այգու մշտական բնակչին Երևանում, հավանաբար, շատերը գիտեն: Անօթևան երիտասարդին երբեք ուրիշների հետ խոսելուց չեմ տեսել. միշտ ինքն իրեն է խոսում, ինքն` իր հետ… Ընկերություն է անում թափառական շների հետ: Քնում է այգու նստարաններին, լվացվում` Սայաթ-Նովայի արձանից հոսող ջրով: Ճաշելուց էլ չեմ տեսել:

Այս երիտասարդը միակ անօթևանը չէ: Նրանցից մեկն էլ սայլակը ձեռքին շրջում է կենտրոնում, հիմնականում` Ռադիոտան մոտ կամ Վերնիսաժում: Կինը նախկինում ռադիոյում է աշխատել, հիմա էլ իր շատ սիրուն, ազդեցիկ ձայնով ինչ-որ բաներից է դժգոհում: Եթե չմոտենաս, հեռվից տպավորություն է, թե ռադիո է միացրած, Երևանն է խոսում…

Այսպես, մեկը շքամուտքում է ապրում, մյուսը կանգառում, մեկ ուրիշն էլ` որտեղ պատահի. փողոցներում, դալանների տակ, աղբանոցների հարևանությամբ ու այգիներում…

Հայաստանում ապրող անօթևանների թվի մասին կարելի է մոտավոր պատկերացում կազմել` շրջելով միայն Երևանում: Իսկ հստակ թիվ, պարզվում է չկա: Panorama.am-ը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից փորձեց ճշտել, թե Հանրապետությունում վերջին տվյալներով քանի՞ անօթևան կա գրանցված, ըստ մարզերի` ինչպիսի՞ն է վիճակագրությունը և ո՞ր տարածաշրջաններում են ավելի շատ անօթևաններ գրանցվել:

Պարզվում է, անօթևան անձանց վերաբերյալ նման տեղակատվության նախարարությունը չի տիրապետում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վաչությունը մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է, որ «նրանց շրջանում հետազոտություն՝ ըստ տեղակայման վայրերի և կարգավիճակների, ինչպես նաև անօթևան դառնալու պատճառների մասին, առայժմ չի կատարվել»:

Վարչությունից մեզ նաև տեղեկացրել են, որ 2014թ. պետական բյուջեով նախատեսվել է 100 անօթևան մարդու ժամանակավոր կացարանի տրամադրելու ծառայությունների իրականացումը պատվիրել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին, որն իր գործունեության ընթացքում շեշտը դնում է անօթևան մարդկանց սոցիալականացման, վերամասնագիտացման, զբաղվածության ապահովման և հասարակություն ինտեգրման վրա:

Անօթևան մարդկանց համար ժամանակավոր կացարանի տրամադրման ծառայություն մատուցելու նպատակով սկսած 2006թ. հանրապետությունում իրականացվել է անօթևաններին ժամանակավոր կացարան տրամադրելու ծրագիր՝ Երևանի թիվ 1 տուն-ինտերնատին կից անօթևան մարդկանց ժամանակավոր օթևանում (2006թ. 30 տեղ, 2009թ.՝ 60):

Ըստ նախարարության տրամադրած տեղեկության, սկսած 2011թ. անօթևան մարդկանց ժամանակավոր օթևան տրամադրելու ծրագիր է իրականացրել նաև «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի Անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանի միջոցով (40 տեղ):

2012-2013թթ. երկու կացարանում միաժամանակ սպասարկվել է 100 անօթևան անձ:

Նախարարությունը նաև տրամադրել է տեղեկություն «Հանս Քրիստիան Քոֆոեդ»-ի անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանի վերաբերյալ:

Կացարանը նախատեսված է 18 տարին լրացած, մշտական բնակության վայր չունեցող, տարբեր պատճառներով բնակտարածությունը կորցրած, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և բժշկա-սոցիալական ու նյութական-կենցաղային օգնության կարիք ունեցող 100 անօթևան անձանց ժամանակավոր բնակության համար:

Կացարանում անօթևաններն ապահովվում են կացարանով՝ 90 օր տևողությամբ, օրը՝ երկու անգամյա սննդով, հագուստով, անկողնային պարագաներով, կոշիկով, անձնական հիգիենայի և այլ պարագաներով:

Կացարանի մասնագետները՝ սոցիալական աշխատողը, իրավաբանը, հոգեբանը, բուժքույրը` յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում, աջակցում է անօթևաններին.

• անձնագիրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ստացման /եթե չունի/, փոխանակման, վերականգնման հարցում,
• կենսաթոշակ նշանակելու և ստանալու, ինչպես նաև տուն-ինտերնատ ընդունվելու համար համապատասխան փաստաթղթեր կազմելու և այնտեղ ընդունելությունը կազմակերպելու հարցում,
• ընտանիքի անդամներին և հարազատներին գտնելու ու նրանց հետ կորցրած սոցիալական կապերը վերականգնելու հարցում,
• անհրաժեշտ պրոթեզա-օրթոպեդիկ և վերականգնողական այլ միջոցներով ապահովման հարցում,
• վերամասնագիտացման և աշխատանք գտնելու և այլ հարցերում:

Հավելենք նաև, որ 2011-ի տարեվերջից մինչ 2013-ի ավարտն ընկած ժամանակահատվածում հավաքագրվել և ժամանակավոր կացարան է տեղափոխվել 225 անօթևան: 2000-ականներին, սոցալական վիճակով պայմանավորված, անօթևանների թիվն ավելացել է:

Հ.Գ. Հարկ է նկատել, որ անօթևանների թվի վերաբերյալ տեղեկատվություն ունենալը նաև խնդրով զբաղվող կառույցին է անհրաժեշտ: Զուտ միայն այն պատճառով, որ հասկանան, թե որքանով է արդյունավետ արված աշխատանքը: Մյուս կողմից էլ, երբ հայտարարում են, թե անօթևանների թիվն ավելացել է, այդ տվյալները շատ խոցելի են: Եթե անօթևանները չեն հաշվառվում, ապա նրանց թվի ավելանալու մասին տեղեկությունը հիմնվում է զուտ կացարանի համար դիմածների տվյալների վրա: Իսկ այդ դեպքում չի բացառվում, որ ոչ թե անօթևանների թիվն է ավելացել, այլ կացարանի համար դիմողների:

Կարդացեք նաև`
Շարունակվում է անօթևաններին ժամանակավոր կացարանով ապահովելու ծրագիրը
2013թ-ին 85 անօթևան տեղափոխվել է ժամանակավոր կացարան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:51
Մասիսում արագ քշելու մասին դիտողությունն ավարտվել է մահակներով ծեծով
Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 30-ի ժամը 22.20-ին  զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս...
Աղբյուր` Panorama.am
17:46
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկվել է 200 մլն դոլար տրամադրել արցախցիների օժանդակության համար և օգնել Հայաստանի պաշտպանունակությանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամներ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Նազենի Հովհաննիսյան. Սիրտս էնքան նեղ է
Դերասան, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Բագրատ Սրբազանի լուսանկարն ու գրել. «Տավուշի գյուղերը...
Աղբյուր` Panorama.am
17:43
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
«Ժողովրդին ներողություն կասեք մեր փոխարեն, որ չկարողացանք գալ այս լարված պահին»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն այս դեպքում ունի կոնկրետ պարտավորություններ. ՄԻՊ-ը՝ կիրանցիների սեփականության իրավունքի մասին
Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություն ունի Կիրանցում այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:16
Պարզվել են ԶՈւ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները
Զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
17:13
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
«Հասկացել եմ, որ ինչ կատարվում է Տավուշում, այս շենքից է որոշվում և այստեղ չփոխելու դեպքում, տեղի է ունենալու այն, ինչ պլանավորել են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
«Այն շարժումը, որը ծավալվում է այսօր Տավուշում այլևս ազգային-ազատագրական պայքար է»,-ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նամակը է ուղղվել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված  առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ստեփան Դանիելյան. Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ըստ Առնոլդ Թոնբիի, քաղաքակրթությունները, մեր կողմից ավելացնենք ազգերն, անգամ անհատները,...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ինչպես են բերման ենթարկել կիրանցիներին
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տեսանյութ է հրապարկել, թե ինչպես են առավոտ շուտ բերման ենթարկել  Կիրանց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
16:10
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
«Դատախազության տարեկան զեկույցում իմ հետ կապված զրպարտություն և կեղծիք է տեղ գտել»,-դատական նիստի ավատից հետո այսօր հայտարարեց ՀՀԿ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Եթե 33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր, այս պահին Հայաստանի զինանշանն իրենց համազգեստի վրա ոստիկաններն են. Կրպեյան
«Կիրանց տանող ճանապարհին եմ։ Տեսնում եք «Օղակ» երկրոդ գործողության կատարողներին։ Եթե  33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր,...
Աղբյուր` Panorama.am
15:57
Արմեն Աշոտյան. Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի
«Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի»,-դատական նիստի ավարտին լրագրողի հնչեցրած հարցին ի պատասխան հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
15:51
Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր… Չարխչյան
«Հայր Սուրբը գերմարդկային ճիգերով զսպում էր մարմնի ցավը: Դեմքը քրտինքով էր պատվել»
Աղբյուր` Panorama.am
15:17
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում. 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
«Տեսեք թե ինչպես են սահմանազատում, գյուղը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը»,-միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկնելու է Կիրանց՝ տեղում հասկանալու իրավիճակը, որպես պատգամավոր տեղում...
Աղբյուր` Panorama.am
14:18
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Team Telecom Armenia-ն կաջակցի Թումոյի` ժամանակակից տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնելու առաքելությանը:...
Աղբյուր` Panorama.am
14:07
Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ում ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց գյուղ, միայնակ նստել է փողոցի...
Աղբյուր` Panorama.am
14:02
Ոստիկանական գվարդիան ձևավորելու համար կլուծարվեն մի շարք ստորաբաժանումներ
«Սահմանվող կարգավիճակով Ոստիկանական գվարդիան լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում՝ վերացնելով վերջինիս երկակի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Սոցիալան ցանցերում տարածվում է տեսանյութ, որտեղ ադրբեջանցի դիմակավորված սահմանապահներն ադրբեջանականդրոշի ներքո ասում են. «Ներկայումս...
Աղբյուր` Panorama.am
13:52
Այս իշխանությունը Հայաստանը դարձնելու է «քպստան». Մինասյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը համոզված է, որ այսօր ոստիկանական ուժերի կողմից անհամաչափ ուժ է...
Աղբյուր` Panorama.am
13:38
Հենց գալիս է տրամպլինով թռնելու պահը՝ մեր սիրելի տնտեսվարողները արգելակները միացնում են. Նիկոլ Փաշինյան
«Հիմա շրջանառության հարկը 120 մլն է, և եթե տնտեսվարողները մինչև այդ թիվն են հասնում, վճարում են շրջանառության հարկ, դրանից ավել արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեսպաններին հրավիրել են փակ հանդիպման
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում հավատարմագրված դեսպաներին, միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:02
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարողացել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ողբերգական դեպք Զատիկյանի անվան դպրոցում. Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները շոկի մեջ են
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում արդեն մի քանի օր է՝ սուգ է։ Չեղարկվել են բոլոր միջոցառումները, տեղի չեն ունենա Վերջին Զանգի...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Ընդդիմությունը մեզ մեղադրում է Տավուշի սահմանամերձ ադրբեջանական չորս գյուղերը հանձնելու մեջ »,- Ազգային ժողովում ունեցած ելույթում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}