Հնդկաստանի դեսպանն անդրադարձավ ԼՂ խնդրին և Մաքսային միությանը
Լեռային Ղարաբաղի հարցում Հնդկաստանի դիրքորոշումը Հայաստանին հստակ հայտնի է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն:
«Մենք կարծում ենք, որ հարցը պետք է լուծվի երկկողմ խաղաղ բանակցությունների հիման վրա: Մենք նաև ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: Ես մամուլում կարդացել եմ, որ վերջին օրերին սահմանին կրակահերթեր են»,- ասաց դեսպանը:
Անդրադառնալով Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշմանը, նա նշեց, որ դա ինքնիշխան որոշում է:
«Դա արվել է երկրի շահերին համապատասխան: Հնդկաստանը, լինելով բարեկամ երկիր այդ միության անդամների հետ, համագործակցության հետաքրքրություն է ցուցաբերել: Քննարկվում է տնտեսական համագործակցության ծրագիր Մաքսային միության հետ: Բայց սա չի նշանակում, որ Հնդկաստանը ցանկանում է Մաքսային միության մաս դառնալ: Կողմերը համաձայն են աշխատանքային խումբ ստեղծել՝ ուսումնասիրելու այդ համաձայնագրի իրականացման ուղիները Մաքսային միության հետ»,- մանրամասնեց Սուրեշ Բաբուն:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց