Ջիմ Կարիգանիսը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանն հարգել Ադրբեջանի և Արցախի սահմանին հաստատված հրադարարի ռեժիմը
Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ջիմ Կարիգանիսը ստորին պալատում հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանը հարգել Ադրբեջանի և Արցախի սահմանին հաստատված հրադարարի ռեժիմը: Այս մասին տեղեկացնում է «openparliament.ca» կայքը:
«Ես աղոթում եմ երիտասարդ սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ընտանիքի և ընկերների համար, ով սպանվել է 2014թ. հունվարի 19-ին` սահմանային փոխհրաձգության պատճառով: Ես աղոթում են, որ խաղաղ բանակցությունները վերջ տան մարդկային կյանքի կորուստներին»,-հայտարարել է վերջինը:
«Մինսկի խմբի պատվիրակների` տարածաշրջան կատարած այցելության ժամանակ տեղի ունեցած հրադադարի խախտումներն էլ ավելի են խճճում նրանց աշխատանքը: Կանադան միշտ էլ կողմերի միջև խաղաղ բանակցությունների աջակից է եղել և կշարունակի այդպես վարվել: ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լինի այս հակամարտության կարգավորման համար միակ վայրը: Ես խնդրում եմ, որ մենք աշխատենք ապահովել, որ հետագայում ոչ մի ագրեսիվ գործողություններ տեղի չուենան, ինչպես վերջերս ադրբեջանական զինվորականների կողմից սահմանի երկայնքով տեղի ունեցածը, որպեսզի խաղաղության շուրջ բանակցությունները շարունակվեն կառուցողական ձևով»,-նշել է Կարիգանիսը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց