Հասարակություն 12:47 21/02/2014

Վարչապետը` կուտակայինից դժգոհողներին. Օբյեկտիվ հարցադրում է, քանի որ կան օբյեկտիվ հիմքեր դրա համար

«Մենք պետք է հարգենք մեր ընդդիմախոսների մոտեցումները, և առավել ջանքեր պետք է գործադրենք` բացատրելու կուտակային կենսաթոշակային համակարգի առավելություններն ու անհրաժեշտությունը»: Այսօր Կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Անդրադառնալով կուտակայինի դեմ պայքարողների կողմից բարձրացված հարցերին, վարչապետը նշեց, որ առաջինը վստահության խնդիրն է: Ըստ նրա` ընդդիմախոսներն ասում են, որ ավելի լավ է հիմա այդ հինգ տոկոսը սպառեն, քան կուտակեն ապահով ծերության համար, հատկապես, որ վստահ չեն, այդ գումարները 30 տարի հետո հասանելի են լինելու:

«Սա օբյեկտիվ հարցադրում է, քանի որ կան օբյեկտիվ հիմքեր դրա համար: Եթե մեր բնակչության 32 տոկոսը աղքատ է, և միջին խավը նոր է ձևավորվում, եկամուտները բավարար չեն: Դրա համար մենք ծրագրավորել ենք մեղմելու այս օբյեկտիվ դժգոհության հիմքը»,- ասաց վարչապետը:

Ըստ նրա, 2010թ-ին ընդունված օրենքը Հայաստանի պատմության մեջ կարելի է համարել բացառիկ, քանի որ երեք տարվա ժամկետ է տրվել և պետությանը, և քաղաքացիներին, և բիզնեսին` նախապատրաստվելու այս բարեփոխումների իրականացմանը:

«Մեզ միշտ մեղադրում են, որ մենք օրենքները ընդունելուց երկու-երեք ամիս հետո դնում ենք գործողության մեջ: Սա այն բացառիկ օրենքն է, որ երեք տարի առաջ ենք ընդունել և հնարավորություն ենք տվել նախապատրաստվել, այդ թվում` նաև մենք»,- ընդգծեց Տ.Սարգսյանը:

Նրա խոսքերով` պետությունը կուտակել է ֆինանսական միջոցներ, որպեսզի 2014թ-ի հունվարի 1-ից բարձրացնի թոշակները, բարձրացնի աշխատավարձերը, և երրորդ` բյուջեում ունենանք 20 մլրդ դրամ` կրկնապատկելու երիտասարդների խնայողությունները դարձնելով 10%:

Բացի այդ, ըստ նրա, ծրագրավորել են հինգ տարվա համար մինիմալ աշխատավարձի բարձրացում` դրանով ազդակ հաղորդելով բիզնեսին, որ նրանք պարտավոր են լինելու աշխատավարձը ՀՀ-ում ավելացնել փուլ առ փուլ:

Վարչապետը նշեց նաև, որ տնտեսական ճգնաժամից հետո 2013թ-ին առաջին անգամ հաջողվել է լուծել ֆունդամենտալ մի խնդիր, որպեսզի աշխատավարձերի աճը լինի ավելի բարձր, քան գնաճը: Արդյունքում` աշխատավարձերի աճը կազմեց` 6.5%, գնաճը` 5.8%: «Այս տարի գնաճը լինելու է ավելի ցածր, քան եկամուտների աճը: Դա նշանակում է, որ մեր քաղաքացիների համար հնարավորություն ենք ստեղծում, որ այդ հինգ տոկոսը նրանց համար ցավոտ չլինի»:

Տ.Սարգսյանը անդրադարձավ նաև կուտակայինին դեմ արտահայտվողների բարձրացրած հարցին, թե արդյոք այդ գումարները չեն փոշիանա` հիշեցնելով Խնայբանկի պատմությունը: Վարչապետը մատնանշելով համաշխարհային փորձը, նշեց, որ այդ խնայած միջոցները պետք է լինեն դիվերսիֆիկացված:

«Մեկ պետությունում չպետք է լինեն այդ գումարները, քանի որ եթե այդ պետությունը փլուզվեց, ուրեմն կորցնում եք ձեր փողերը: Դրա համար այդ միջոցները պետք է դիվերսիֆիկացված լինեն տարբեր պետություններից թողարկված պարտատոմսերի մեջ: Բացի այդ, դրանք պետք է լինեն հուսալի պարտատոմսեր, բարձր ռեյտինգ ունեցող: Վերջին 80 տարիներին, երբ ամբողջ աշխարհում սկսել են աշխատել կուտակային համակարգերը, չի եղել այդպիսի մի հիմնադրամ, որ սնանկացել է: Սա մեր ընդդիմախոսների հարցադրման պատասխանն է»,- ասաց վարչապետը` հավելելով, որ խիստ չափանիշներ են սահմանված ինչպես կառավարիչների նկատմամբ, այնպես էլ ակտիվների կառավարման հետ:

«Միակ տարբերակը, որ մեր քաղաքացիները կկորցնեն իրենց խնայողությունները, համաշխարհային կոլապսն է, բայց այդ դեպքում խնայողությունների հարցը առաջնային է, առաջնայինը ֆիզիկական գոյատևման հարցն է: Մենք հաշվի ենք առել աշխարհի լավագույն փորձը և այն գիտելիքները, որոնք կուտակված են հեղինակային կառույցներում այս ռեֆորմը առաջ տանելու համար»,- ընդգծեց վարչապետը:

Տ.Սարգսյանի խոսքերով` սա աշխարհի ամենաբարդ ռեֆորմն է, սակայն Հայաստանի զարգացման համար անհրաժեշտ են ռեֆորմներ:

«Ասում են` մենք ձեզ չենք վստահում, երկրի վիճակը լավ չէ, կա արտագաղթ: Այո, այդ ամենը ճիշտ է, բայց շտկելու ճանապարհը լավ ռեֆորմներն են, այլ ճանապարհ չկա: Ռեֆորմները ցավոտ են, քանի որ մենք ստիպում ենք մեր քաղաքացիներին փոխել իրենց վարքագծային կանոնները: Եթե մենք ամեն օր արթնանանք և անենք այն, ինչ անում ենք, ուրեմն կունենանք այն, ինչ ունենք, իսկ եթե ուզում ենք ունենալ այն, ինչ չունենք, ուրեմն` պետք է անենք այն, ինչ չենք անում: Հիմա մենք ասում ենք, որ հունվարից 1-ից 275 հազար երիտասարդ պետք է փոխի իր վարքագծի կանոնը, որը բերելու է այնպիսի փոփոխություններ, որ նախկինում չի եղել: Վարքագծային կաննոները փոխելով գնալու ենք առաջ»,- նշեց Տ . Սարգսյանը` հավելելով, որ այսպիսով նաև փոխվելու է պետության վարքագիծը, քանի որ 275 հազար երիտասարդ ամեն օր վերահսկելու է կառավարությանը:

«Հարգելի երիտասարդներ, այս ռեֆորմը հնարավորություն է տալու ձեր բարեկեցությունը բարելավել ոչ թե 30 տարի հետո, այլ այսօր, քանի որ մենք կունենանք երկար փողեր և դրանք տրամադրենք հիփոթեքային ընկերություններին, որպեսզի նրանք էլ կարողանան դրանք ձեզ տրամադրել և դուք էլ կարողանաք ձեռք բերեք բնակարան: Այս ինստիտուցիոնալ ռեֆորմը խթանելու է տնտեսական աճը, նոր մտածողություն է ներդնելու Հայաստանում: Դժվար է, բայց մենք պետք է գնանք առաջ», -ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:27
Գառնիկ Դանիելյան. Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ օրեր շարունակ Կիրանցում պայքարում է Ադրբեջանին միակողմանի զիջումների...
Աղբյուր` Panorama.am
14:24
Արդյո՞ք Կիրանցում դպրոցի մոտ ծառեր տնկելը կարող է լուծում լինել. ՄԻՊ-ի արձագանքը
«Որպեսզի կարողանամ գնահատել կոնկրետ այդ իրավիճակում կա իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, թե չկա, պետք է ունենամ հիմնավորում, որի...
Աղբյուր` Panorama.am
14:22
Երբ կարելի է խոսել քաշի մասին. Էթիկետի մասնագետի պարզաբանումը
Էթիկետի և պրոտոկոլի մասնագետ Հասմիկ Խաչատրյանը ներկայացնում է, թե որ շրջապատում կարելի է խոսել քաշի մասին։ «Քաշի մասին մտածելը շատերի...
Աղբյուր` Panorama.am
13:49
RSF. Հայաստանի իշխանությունների հռետորաբանության հետևանքով լրագրողների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ է
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը` RSF Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ հրապարակել է...
Աղբյուր` Panorama.am
13:41
Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«ՔՊ-ականների խոսույթում մենք լսում ենք արտահայտություններ, որոնք չեն համապատախանում իրողությանը։ Խոսում են նրա մասին, որ սուտ են այն...
Աղբյուր` Panorama.am
13:24
Մեր տան դռան, դարպասի բանալիներն այս պահին հանձնվում է Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
«Ադրբեջանը հատվածական սահմանազատում, սահմանագծում է  անում ու որն իրեն հարմար է, ասում է՝ այս հատվածում դու պետք է սա անես»,-...
Աղբյուր` Panorama.am
13:22
Մի հատ հանգստացեք և ձեր ձայնը մի բարձրացրեք, դուք նախազգուշացվում եք. Հակոբ Արշակյանը՝ Արթուր Խաչատրյանին
«Ձայնի իրավունքից զրել չկա՞, պարոն Արշակյան»,- ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աշխարհում առաջին անգամ նեոպոպուլիզմը կիրառվում է Հայաստանում. Քաղաքագետ
«Մինչև այսօր իշխանությունը հստակ, ժամանակացույցով մի բան է արել՝  հողեր հանձնել ու ժողովրդին ահաբեկել, ստել, այլ գործառույթ ...
Աղբյուր` Panorama.am
12:30
Սուրենյանց. Թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ
Մեկ մարդու հույսին կամ քաղաքական անկյալության դրսևորում
Աղբյուր` Panorama.am
12:28
Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, պատգամավոր Գառնիկ Դանիելյանի,  «Հայկական պետականության համար»...
Աղբյուր` Panorama.am
11:56
Իշխանությունները սարսափած են գործընթացից, հակառակ պարագայում ո՞րն է նպատակը մեկ քաղաքացու համար բերել 50 ոստիկան. Սուրեն Պետրոսյան
Տավուշի մարզի Կիրանց գյուղի մուտքերն ու ելքերը դեռ փակ են, հսկում են ոստիկանական ուժերը։
Աղբյուր` Panorama.am
11:43
Քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին հիմնավորում չկա. Արծվիկ Մինասյան
«Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին որևէ հիմնավորում...
Աղբյուր` Panorama.am
11:41
ՀԿ-ները՝ կառավարությանը. Զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք չեն ապահովում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությունը և անվտանգությունը
Հայաստանյան մի խումբ հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իսկ Սամվել Ղուկասյանը՝ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:57
Ահազանգ. Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների հետապնդումներն ու նրանց նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են
Բնապահպանական խնդիրներ լուսացանող լրագրողների 70 տոկոսը ենթարկվում է  բռնությունների։  Մայիսի 3-ին՝ մամուլի ազատության օրվա առթիվ...
Աղբյուր` Panorama.am
10:54
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, մանրամասներ է պատմել 44-օրյա պատերազմի մասին
«Ցավոք, չհաջողվեց հակառակորդին վերջնականապես կանգնեցնել, ջախջախել, հակառակորդը տիրեց Շուշիին»:
Աղբյուր` Panorama.am
10:36
Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, միևնույնն է՝ այն հայհոյանքի քրեականացում է. Արթուր Խաչատրյան
«Ես հասկանում եմ, որ «Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի, բայց այդ կառույցը  Հայաստանին շատ հետաքրիր...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բարիտոն Նավասարդ Հակոբյանը կմասնակցի Young Artists մրցույթին
Զալցբուրգի երաժշտական ամենամյա փառատոնը հրապարակել է  Young Artists մրցույթի այս տարվա մասնակիցների անունները։ 700 թեկնածուներից ընտրվել է...
Աղբյուր` Panorama.am
10:04
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհեր կան
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 35-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:59
Վահե Հովհաննիսյան. Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է. «Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը...
Աղբյուր` Panorama.am
09:58
Ոստիկանների, ուժայինների մի մասը տարբեր դրդապատճառներով կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը. Աբրահամյան
«Իշխանության հակապետական գործունեությունը գաղափարական համախոհություն ունի նաև ոստիկանության շարքերում»:
Աղբյուր` Panorama.am
09:37
Գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողանում անցնել մյուս կողմ
Մայիսի 2-ին, ժամը 16:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղում...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ»․ Ճանապարհից երևում են նշաձողեր
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում, ինչպես հայտնի է, բացվեց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
09:28
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 3-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը իր...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Նաիրա Հովսեփյանի ճակատագիրը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման...
Աղբյուր` Panorama.am
09:04
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Ոստիկանական զորքերի երեկվա «Կոլցո» օպերացիայից հետո Կիրանցի՝ դեպի դաշտամիջյան գնացող...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանությունը ծեծուջարդով բացել է Կիրանցի միջպետական ճանապարհը՝ տասնյակ ցուցարարների բերման...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ԱՆ-ն կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}