ԱՄՆ-ն սառեցրել է Ռուսաստանի հետ ռազմական և առևտրային համագործակցությունը
Միացյալ Նահագները սառեցրել է Ռուսաստանի Դաշնության հետ ցանկացած ռազմական համագործակցություն: Այս մասին «Ռոյթերս» գործակալությանը հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը:
ԱՄՆ ռազմական գերատեսչության ադմիրալ Ջոն Քիրբիի տեղեկացմամբ, խոսքը գնում է համատեղ զորավարժությունների և այցելությունների դադարեցման մասին:
«Ռիա նովոստի» գործակալությունն, իր հերթին, վկայակոչելով ռուսական աղբյուրները, ևս փաստում է համագործակցության դադարեցման մասին և հավելում, թե սառեցվել են երկկողմ բանակցությունների անցկացումն ու կոնֆերանսների կազմակերպման աշխատանքները:
«Ռոյթերսն», այնուհանդերձ, նշում է, թե երկու երկրների պաշտպանության գերատեսչությունների միջև բարձրագույն մակարդակով բանակցություննները դեռևս շարունակվում են: Այս առնչությամբ վկայակոչվում է նախօրեին Պետնագոնի ղեկավարի և ՌԴ պաշտպանության նախարարի միջև կայացած հեռախոսազրույցը:
Այլ տեղեկատվությամբ, ԱՄՆ առևտրային ներկայացուցչությունն հայտարարել է, թե ժամանակավորապես կասեցվել է երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքները Ռուսաստանի Դաշնության հետ: Խոսք է գնում նաև ներդումայն բանակցությունների դադարեցման մասին: Գերատեսչության ներկայացուցչի խոսքերով, նշյալ բանակցությունները միտված էին «երկու երկրների միջև առավել խորը առևտրային և կոմերցիոն կապերի հաստատմանը»:
Երկու գերատեսչություններից ել փոխանցել են, որ համագործակցության կասեցման մասին որոշումներն ընդունվել են Ուկրաինայի հարցում Ռուսաստանի Դաշնմության որդեգրած քաղաքականության պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց