Գերու նկատմամբ բռնությունը` լուրջ ազդանշան

 ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանը, ով նախկինում ազատազրկման մեջ էր գտնվում Բաքվում, հայրենադարձվել է Հայաստան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո ։ Նշենք, որ 77-ամյա Խոջոյանը հոգեկան խնդիրներ ուներ ու մոլորվելու հետևանքով ադրբեջանական տարածքում էր հայտնվել 2014 թվականի հունվարի 28-ին:

Հայրենադարձվելուց հետո Մամիկոն Խոջոյանը տեղափոխվել է Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ: Նշված վնասվածքների մասին չէր ասվել ադրբեջանական լրատվամիջոցների կողմից նախկինում հեռարձակված տեսանյութերում և հաղորդագրություններում, ինչը վկայում է, որ Մամիկոն Խոջոյանը վնասվածքները ստացել է ադրբեջանական կողմում գերության մեջ գտնվելու ժամանակահատվածում:

ՀՀ ՊՆ-ից տեղեկացրել են, որ «Մեկ ամսից ավել գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով»:

Վերին Կարմիր Աղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը, որի ղեկավարած համայանքում է բնակվում Խոջոյանը, Panorama.am-ին հայտնել է, որ «Մ.Խոջոյանի վիճակը շատ ծանր է` տարեց մարդու մարմնի վրա բազմաթիվ բռնության հետքեր կան, նա ոչ մեկին չի ճանաչում և գրեթե չի խոսում: Միայն բժշկի հարցին ի պատասխան ասել է, որ այսքան ժամանակ քնել է ցեմենտի վրա…»:

Միաժամանակ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Խոջոյանը նաև հրազենային վնասվածք ունի:

Հաշվի առնելով Խոջոյանի մեծ թվով վնասվածքները, այդ թվում` ձեռքը ջարդված լինելու հանգամանքն ու հրազենային վնասվածքը, պարզ է դառնում, թե ինչու էր Ադրբեջանը հունվարի 28-ից հետո, հետևողականորեն փորձում վերջինիս ներկայացնել որպես դիվերսանտ:

Ադրբեջանն ամեն ինչ անում էր Խոջոյանի` սահմանի հատման միջադեպը ներկայացնել որպես դիվերսիոն գործողության` արդարացնելու վերջինիս վիրավորելու փաստը, իսկ վիրավորվելու հանգամանքը ներկայացնելու որպես փոխհրաձգության արդյունք:

Ադրբեջանական այս ծուղակն ակնհայտորեն չաշխատեց, ինչը հատկապես պարզ է դառնում Կարմի Խաչի միջազգային կոմտեի պաշտոնական հաղորդագրությունից. «Հայաստանցի քաղաքացիական անձը, ով նախկինում ազատազրկման մեջ էր գտնվում Բաքվում, հայրենադարձվել է Հայաստան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո»:

Ամեն դեպքում այս գործում առանցքային դերակատարություն ունեցող միջազգային կառույցը, Խոջոյանին իր պաշտոնական հաղորդագրությունում ներկայացրել է որպես քաղաքացիական անձ, այլ ոչ թե զինծառայող, ինչպես որ Ադրբեջանն էր վերջինիս պատոնապես ներկայացնում:

Միաժամանակ նկատենք, որ քաղաքացիական անձանց գերության մեջ գտնվելու հարցը կարգավորվում է ՄԱԿ-ի 1949 թվականի օգոստոսի 12-ին ընդունված կոնվենցիայով , որի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը միանգամից մի քանի դրույթներով խախտել է կոնվենցիան:

Ամենայն հավանականությամբ, Խոջոյանի նկատմամբ բռնության հարցը առաջիկայում կներկայացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև` մարդու իրավունքների հարցով զբաղվող միջազգային կազմակերպություններին:

Բարեբախտաբար Խոջոյանն արդեն հայրենիք է վերադարձվել ու օրակարգում այս պահին միայն զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարցն է, ով 2013 թվականի օգոստոս 9-ից Ադրբեջանում է: Խոջոյանի նկատմամբ իրականացված բռնությունները լուրջ ազդանշան են և ԿԽՄԿ-ի և համանախագահների համար` ամեն ինչ անելու վերջինս հարցին արագ լուծում տալու համար:


Փորձագետ Տիգրան Աբրահամյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:40
Քաղաքաշինության կոմիտեն ստիպել է քանդել նոր կառուցվող տիպային դպրոցի որոշ մասնաշենքեր
Քաղաքաշինության կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Քաղաքաշինության կոմիտեն միջոցներ է ձեռնարկել Գեղարքունիքի մարզի...
Աղբյուր` Panorama.am
22:55
ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված դեպքերով 15 քրեական գործով որևէ անձի նկատմամբ հետապնդում չի իրականացվում
2021-2022թթ․ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար հարուցվել է շուրջ 15 գործ, որոնցից որևէ մեկով որևէ...
Աղբյուր` Panorama.am
22:32
Չի՛ կարելի քաղաքական շահերի համար հետապնդում նախաձեռնել Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ։...
Աղբյուր` Panorama.am
22:23
Շիրակի թեմի առաջնորդը կհանդիպի երկրում ստեղծված ներկա իրավիճակի հետ չհաշտվող ավագանու անդամների հետ
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Մայիսի 23-ին, ժամը 15։00-ին, «Շիրակը Հանուն...
Աղբյուր` Panorama.am
22:15
Պայքարող տգիտություն. Ստեփան Դանիելյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը «Պայքարող տգիտություն» վերտառությամբ ֆեյսբուքյան գրառման մեջ ասում է. «Հայտնի անձն այսօր ասել...
Աղբյուր` Panorama.am
21:41
Մայիսի 23-ին Բագրատ սրբազանի հանդիպումների ժամանակացույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է Բագրատ սրբազանի մայիսի 23-ի հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 13։00-ին...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իշխանական պատգամավորն ԱԺ-ի ամբիոնն օգտագործում է ժողովրդին ու մեզ սպառնալու համար.Սրբազան պայքար
«Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքն արձագանքել է ԱԺ ՔՊ-ական պատգամաբոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ՝ ԱԺ-ում ունեցած ելույթին։...
Աղբյուր` Panorama.am
21:18
Քննչական կոմիտեն զբաղվում է քաղաքականությամբ․ Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման օրվա ամփոփիչ միջոցառմանը հայտնեց և՛...
Աղբյուր` Panorama.am
20:49
Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է․ «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս պահին «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:37
Ծանր են տարել սրբազանի Կիրանցում հայտնվելը, Տավուշում ռեպրեսիաներ են սկսվել․ Գառնիկ Դանիելյան
«Շարժվում ենք առաջ՝ մինչ հաղթական ավարտ»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում, ողջունելով ներկաներին, ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։...
Աղբյուր` Panorama.am
20:21
Ինքը պատահականության ծնունդ է, ոչ թե՝ պետականության երաշխավոր․ Բագրատ սրբազանը՝ Փաշինյանին
«Պապ թագավորի պատմությունը բացարձակ աղերս չունի իր հետ։ Ինքն անընդհատ կորցրել է։ Անկախ նրանից,թե ով ինչ վերաբերմունք ունի, Պապ թագավորը...
Աղբյուր` Panorama.am
19:58
Կիրանց գյուղ անցնելու երկու ձև կա, թող իրենք ընտրեն․ Բագրատ սրբազան
Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ սրբազանն ամփոփում է  օրը։ Նա տեղեկացրեց, որ այսօր հանդիպում է ունեցել տնտեսագետների, կրթության ոլորտի...
Աղբյուր` Panorama.am
19:37
Եկան «սելֆի» արեցին ու գնացին․ Նոր Արեշ փողոցի բնակիչը կդիմի դատարան
Նոր Արեշի 48-րդ փողոցի բնակիչ Խաչատուր Սարաֆյանը Panorama.am-ին հայտնեց, որ պատրաստվում է դիմել դատարան՝ գույքի վնասի փոխհատուցում ստանալու...
Աղբյուր` Panorama.am
19:14
Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել․ Արսեն Խառատյանը՝ Փաշինյանին
«Ալիք մեդիա Հայաստան»-ի հիմնադիր Արսեն Խառատյանը գրում է․ «Մի վնասիր` «Do no harm» Մայիսի 22-ին, Ազգային...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հասարակական տրանսպորտի ուղեգծերում հնարավոր են չվացուցակի էական խախտումներ
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ինքնակամ կերպով երթուղիներից դուրս գալու պատճառով (ինչին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Զարմանում եմ՝ ինչո՞ւ է այն մերժվել․ Նիկոլ Փաշինյանը՝ Հայ առաքելական եկեղեցին հարկելու առաջարկի մասին
«Մեր խնդիրն է, որ մենք ընդհանուր դրամաշրջանառության մեջ ստվերի տեղ չթողնենք։ Հասկանում ենք, որ Հայ առաքելական եկղեցին ունի...
Աղբյուր` Panorama.am
18:40
Որևէ խթան գոյություն չունի՝ մարդկանց մղելու գերազանցության․ Բագրատ Սրբազան
 Բագրատ Սրբազանը  հանդիպում ունեցավ կրթության ու գիտության ոլորտի մասնագետների հետ։ Սրբազանը նշեց, որ հավաքի կազմակերպման նպատակն...
Աղբյուր` Panorama.am
18:22
Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մշակութային միջոցառում՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում
Մայիսի 22-ին ազատազրկված անձանց վերասոցիալականացմանը նպաստող ծրագրերի շրջանակներում ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Պապ թագավորն այլևս չի սպանվելու, ինչ վեղար էլ ուզում են հագնեն. Նիկոլ Փաշինյան
«Պապ թագավորն այլևս չի սպանվելու։ Ես որպես ՀՀ վարչապետ, երաշխավորում եմ, որ Պապ թագավորը չի սպանվելու, Հայաստանի պետությունը չի սպանվելու,...
Աղբյուր` Panorama.am
17:52
Անիտա Ավետիսյանի ու Դավիթ Հակոբյանի գեղեցիկ պարը
«Մոխրոտի երազներ» սերիաալում թոռնուհի կերպարը մարմնավորող Անիտա Ավետսիյանն ինսթագրամի իր էջում գեղեցիկ պարի տեսանյութ է հրապարակել,...
Աղբյուր` Panorama.am
17:45
«Դիզելի գործով» որոշումը կհրապարակվի մայիսի 29-ին
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
Աղբյուր` Panorama.am
17:32
Ավելի երջանիկ լինել չեմ կարող. Վաչե Թովմասյան
Հումորիստ, դերասան Վաչե Թովմասյանը, որի մասնակցությամբ Anora ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում, պատմել է իր...
Աղբյուր` Panorama.am
17:28
Սերժ Սարգսյան. Մենք սահմանազատմանն ու սահմանագծմանը դեմ չենք, դեմ ենք մեթոդներին, որոնք այսօր կիրառվում են
«Մենք սահմանազատմանն ու սահմանագծմանը դեմ չենք, դեմ ենք այն մեթոդներին, որոնցով այսօր այդ գործընթացն իրականացվում է։  Կողմ ենք,...
Աղբյուր` Panorama.am
17:27
Արտաշատի նախկին ոստիկանապետն արդարացվել է
4 տարի տևած քննության արդյունքում Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Նախագահ, դատավոր՝ Հարություն Պետրոսյանի դատավճռով...
Աղբյուր` Panorama.am
17:13
Կարկուտ, ամպրոպ, քամու ուժգնացում. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում մայիսի 22-ին և 23-ին՝ կեսօրից հետո, 27-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-26-ին, 27-ի գիշերը ժամանակ առ...
Աղբյուր` Panorama.am
16:57
Ալի Խամենեի. Մեր հանգուցյալ նախագահը շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրների նկատմամբ
«Մեր հանգուցյալ նախագահը շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրների նկատմամբ,  և այդ զգայունությունն ու հոգատարությունը...
Աղբյուր` Panorama.am
16:47
Հայաստանի գահավիժումը կարելի է կասեցնել բացառապես այս իշխանություններին հեռացնելով. Շարմազանով
«Միավորումը պետք է լինի գաղափարական, արժեքային, մենք սատարում ենք նիկոլմիզ դեմ պայքարին և մասնավորապես «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:43
Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը
Սլովենիայի և Ղազախստանի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը...
Աղբյուր` Panorama.am
16:31
2024թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը թերակատարվել են. «ԼՈԻՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2024թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Այսպես՝ •...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք կսատարենք վարչապետի այն թեկնածուին, որին կառաջարկի Բագրատ Սրբազանը. Սերժ Սարգսյան
22:01 22/05/2024

Մենք կսատարենք վարչապետի այն թեկնածուին, որին կառաջարկի Բագրատ Սրբազանը. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}