Քաղաքական 12:30 17/03/2014

Ն.Զոհրաբյան. Վեհաժողովը ուղղակի պարտավոր է զբաղվել Ադրբեջանում հայ գերիների հարցով

Նախօրեին Փարիզում կայացած ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ռազմական կոնֆլիկտների և սառեցված հակամարտությունների ժամանակ անհայտ կորածների և գերիների խնդիրը, որի ընթացքում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել ելույթով:

Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.

«Շատ կարևոր է, որ վերջին շրջանում մեր Վեհաժողովը սկսել է առավել հաճախակի անդրադառնալ տարբեր ռազմական կոնֆլիկտների, սառեցված հակամարտությունների ժամանակ անհայտ կորածների, գերիների խնդիրներին: Մենք իրավունք չունենք ասելու, թե այդ հարցերով զբաղվում է Կարմիր Խաչը և մենք անելիք չունենք: Սա շատ վտանգավոր թեզ է, որովհետև մեր կառույցի հիմնարար սկզբունքներից մեկը հենց մարդու իրավունքների պաշտպանությունն է: Մասնավորապես գերիների, ռազմագերիների խնդրով զբաղվելու հարցում ես բնավ չեմ ուզում կասկածի տակ առնել Կարմիր Խաչի իրապես կարևոր առաքելությունն ու գործունեությունը, սակայն, եկեք լինենք անկեղծ` միշտ չէ, որ Կարմիր Խաչի ջանքերը անհրաժեշտ չափով արդյունավետ են լինում, որովհետև Կարմիր Խաչը, օրինակ, կարող է բախվել մի այնպիսի պետության իշխանության գործելաոճի հետ, ինչպիսին Ադրբեջանն է:

Երկու շաբաթ առաջ Կարմիր Խաչի ջանքերով Ադրբեջանից Հայաստան վերադարձվեց 77-ամա Մամիկոն Խոջոյանը, ով մոլորվելով տեղանքում` գերի էր ընկել Ադրբեջան: Ես անկարող եմ անգամ նկարագրել, թե ֆիզիկական և հոգեբանական ինչպիսի կտտանքների են Ադրբեջանում ենթարկել հայ ծերունուն: Նա հայրենիք է վերադարձվել հրազենային վնասվածքով, բազմաթիվ կոտրվածքներով, առ այս պահը գրեթե որևէ մեկին չի ճանաչում և բժիշկները այժմ պայքարում են Մամիկոն Խոջոյանի կյանքի համար: Այդ ի՞նչ պիտի աներ 77-ամյա ծերունին, որ նրան այդպես խոշտանգեին: Ադրբեջանում ռազմական գերության մեջ է հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը, ինչպես նաև քաղաքացիական այլ անձիք ևս, և նրանց բոլորին օր առաջ պետք է փրկել, ու մեր Վեհաժողովը ուղղակի պարտավոր է զբաղվել այս հարցով:

Ի վերջո, Ադրբեջանը ԵԽ անդամ երկիր է և մենք ունենք բոլոր լծակները` այդ երկրից պահանջելու հարգել իր իսկ ստորագրած միջազգային կոնվենցիաներն ու առաջին հերթին Ժնևյան կոնվենցիան: Եկեք չմոռանանք, թե ինչպիսի անմարդկային դաժանությամբ ադրբեջանցիները խոշտանգեցին հայ հովիվ Մանվել Սարիբեկյանին ու երիտասարդի դիակը հանձնեցին նրա ծնողներին: Ես ուզում եմ հիմա մեկ կոնկրետ առաջարկով հանդես գալ` եկեք ընդլայնենք ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի մանդատը, որպեսզի նա անմիջական իրավասություն ունենա Կարմիր Խաչի հետ համատեղ զբաղվելու ռազմագերիների, գերության մեջ հայտնված քաղաքացիական անձանց խնդիրներով:

Կրկնում եմ, պետք չէ ասել, թե դա բացառապես Կարմիր խաչի գործն է: Ոչ, դա այդպես չէ: Դա նաև մեր գործն է և մենք իրավունք ունենք, որպես ԵԽԽՎ օրենսդիրներ, զբաղվելու ԵԽ տարածքում անհայտ կորածների, գերիների խնդիրներով: Ես առաջարկում եմ նաև Կարմիր Խաչի հետ համատեղ կազմակերպել մեկ համատեղ նիստ` քննարկելու ԵԽ անդամ երկրներում այսօր տիրող իրավիճակն այդ հարցում: Եկեք մի պահ մեզանից յուրաքանչյուրն իրեն պատկերացնի Հակոբ Ինջիղուլյանի մոր տեղում, ով ամեն վայրկյան լուր է սպասում իր որդուց և մեկ րոպե անգամ չի դադարում տագնապել: Պետք չէ մտածել, թե դա մեզ չի վերաբերում և մեր գործն ընդամենը այդ թեմայով զեկույցներ պատրաստելն ու Կարմիր Խաչի ջանքերը ողջունելն է: Դա ազնիվ մոտեցում չի լինի: Մենք չպետք է աշխատանքի և պատասխանատվության մեր բեռը մեզանից օտարենք»,- շեշտադրել է Ն.Զոհրաբյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:16
Եթե ժողովուրդը ցանկանա և Հայոց Հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ. Բագրատ սրբազանը՝ իր վարչապետ դառնալու մասին
«Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի հոգևոր առաջնորդն է, ավելի բարձր, քան ձեր վարչապետի աթոռը»,-հայտարարց Բագրատ Սրբազանը անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
14:56
Սա կուսակցական շարժում չէ, հպարտ կլինեմ, եթե կուսակցությունները համախմբվեն Շարժման շուրջ․ Դավիթ Հակոբյան
«Բոլոր լուրջ շարժումները վերջին հաշվով հիմնվել են ուսանողության վրա, գիտակից ուսանողության վրա»,- Երևանի թատրոնի և կինոյի պետական...
Աղբյուր` Panorama.am
14:41
Երևան-Սևան ավտոճամապարհին «Zil» մակնիշի ավտոմեքենա է շրջվել
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին Մայիսի 10-ին, ժամը 11:00-ին Գեղարքունիքի մարզային...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ալմաթիում սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները
Ուրբաթ օրը Ալմաթիում սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի առանցքային հարցերի շուրջ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն...
Աղբյուր` Panorama.am
14:30
Արմինե Օհանյան. Իշխանությունը իր աթոռներն է պաշտպանում, դո՞ւք ինչ կամ ո՞ւմ եք պաշտպանում, ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «30 տարի մասնակցել եմ բոլոր համապետական ընտրություններին։ Անգամ այն ժամանակ,...
Աղբյուր` Panorama.am
14:14
Արցախի ՄԻՊ-ը դիմել է ուսանողներին. Դիպլոմներս վերականգնվեցին, իսկ երազանքս ․․․
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը դիմել է Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի...
Աղբյուր` Panorama.am
14:09
«Դուրս եմ եկել պայքարի, որպեսզի մեր մյուս հայրենակիցները չարժանանան արցախցիների ճակատագրին»
«Արցախից, Արարատ լեռից ու Ցեղասպանության պահանջատիրությունից չուրանալու հարցն է ինձ մղում մասնակցել պայքարին ու փորձել կասցենել այս վիճակը»։
Աղբյուր` Panorama.am
14:05
Սրբազան, Ձեզ հետ ենք. Երևանցիները ողջունում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներին ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները, շրջելով բուհերով, այս պահին հասել են միրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկում են։ Անցորդները...
Աղբյուր` Panorama.am
14:02
Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է «Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին։ Շուտով կայցելենք՝ տեսնենք ու՞մ...
Աղբյուր` Panorama.am
13:47
Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը
«ՀյաՔվե» նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Գորիսի...
Աղբյուր` Panorama.am
13:21
Ծանր պայքար է, թշնամին նենգ ու դավադիր է, բայց հուսահատվել պետք չէ. Հոգեբան
«Տարիներ շարունակ շարունակվող նվաստացումը, հայրենիքի կորուստը, արյունը, որ հեղվեց ու դեռ էլի կհեղվի, եթե այս ռեժիմը մնա իշխանությանը......
Աղբյուր` Panorama.am
13:14
Ես հավակնություն ոչ ունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու դիտարկելու Օսկանյանի առաջարկի մասին
«Անկեղծորեն շնորհակալ եմ պարոն Օսկանյանին, բայց ես հավակնություն ոչ ունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ։ Չեմ կարծում, որ ճիշտ է»,-այսօր...
Աղբյուր` Panorama.am
13:08
Վերջապես արդարությունն այս երկրում պետք է վերականգնվի. Զոհված զինծառայողի հայր
«Մեր տղաները պայքարում էին այն մի բուռ, թիզ հողի համար, որ այսօր մեկ գրչի հարվածով ցանկանում են նվիրաբերել թշնամուն»։
Աղբյուր` Panorama.am
13:04
Գեներալ Խաչատուրովը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Դեպի բուհեր Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին Տերյան փողոցում միացավ Գրիգորի Խաչատուրովը։ Նրան դիմավորեցին ծափահարություններով,...
Աղբյուր` Panorama.am
12:56
Ռուբեն Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ
«Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրել, որ ձգտում է իշխանության, կրոնապետության, աբսուրդի ժանրից է»։
Աղբյուր` Panorama.am
12:50
Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է. Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածուների թվում Արման Թաթոյանին դիտարկելու մասին
«Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է»,-պատասխանելով վարչապետի պաշտոնում հնարավոր թեկնածությունների  շարքում նաև Արման Թաթոյանի...
Աղբյուր` Panorama.am
12:47
Վարդան Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ Սրբազանն է
«Այս շարժումը հստակ ուղերձ ունի. Նիկոլ Փաշինյա՛ն, չե՛ս կարողացել երկիրը ղեկավարել, չե՛ս կարողանում երկիրը կառավարել, ակնհայտ է, չես...
Աղբյուր` Panorama.am
12:32
Հայտնի բժիշկը միանում է Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլ-գործադուլին. Ես կայացրել եմ իմ որոշումը
Հայտնի ուռուցքաբան Գևորգ Թամամյանը գրում է. «Ես կայացրել եմ իմ որոշումը! Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և...
Աղբյուր` Panorama.am
12:26
Deutsche Welle. «Լադանիվա»-ի կատարմամբ Հայաստանի ֆոլկը երկար ժամանակ կընդգրկվի Եվրատեսիլի երկրպագուների պարային երգացանկում.
Մալմյոյում Եվրատեսիլի եզրափակիչ դուրս եկավ նաև հայկական «Լադանիվա» խումբը՝ «Ժոկո»  երգով։ Ինչպես նշվում է DW-ի...
Աղբյուր` Panorama.am
12:11
2021 թ. ընտրություններով որևէ անձ չի ընտրվել ժողորդի կողմից վարչապետի պաշտոնում. Վարդևանյան
ԱԺ նախկին պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է. «2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում. 1) Այլևս չի ընտրվում որևէ...
Աղբյուր` Panorama.am
12:00
Ես Ռոբերտ Քոչարյանին հանդիպել եմ 2001 թվականին՝ ընդամենը 5 րոպեով
«Մարդիկ ստեղծեցին այդ կենծ միֆը, Երկրորդ նախագահին կյանքիս մեջ մի անգամ եմ հանդիպել 2001 թվականին `Սևանի թերաղզում, երբ Վեհափառի հետ...
Աղբյուր` Panorama.am
11:41
ԵՊՀ-ից երթը շարժվեց ՀԱՊՀ
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առոջնորդած երթը ԵՊՀ-ից շարժբեց դեպի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ ԵՊՀ...
Աղբյուր` Panorama.am
11:40
Բլոգեր Միկա Բադալյանին բերման են ենթարկել ոստիկանություն
Բլոգեր Միկա Բադալյանը Telegram-ի իր ալիքում տեսաուղերձում հայտարարել է, որ Երևանում ոստիկանները բերման են ենթարկել իրեն։ «Բարեկամներ,...
Աղբյուր` Panorama.am
11:18
Տիգրան Աբրահամյանը մանրամասներ հայտնեց նախորդ օրը շարժման առաջնորդների հետ հանդիպումից
«Երեկ հանդիպում ենք ունեցել շարժման նախաձեռնության առաջնորդների հետ։ Այդ քննարկման հիմնական նպատակը եղել է այդ պահին ֆիքսելու...
Աղբյուր` Panorama.am
11:15
Իրավապաշտպան. Ոստիկանության օրինական պարտականությունն է պաշտպանել ցուցարարներին ցանկացած տիպի սադրանքներից
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը գրում է. «Որևէ պարագայում Ոստիկանությունը չպետք է ուժ կիրառի խաղաղ Հավաքի մասնակիցների նկատմամբ։...
Աղբյուր` Panorama.am
10:56
Բագրատ Սրբազան. Քիչ անց կշարժվենք ԵՊՀ, 18։30-ից հավաքվում ենք Հանրապետության հրապարակ
«Այն, ինչ կատարվեց երեկ այստեղ, մարդկանց զգացմունքների բանաձևումն էր։ Այսինքն, շարժման, պայքարի սկիզբը միայն, և ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
10:41
Սուրեն Պետրոսյան. Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են
«Դրանից ավելի պրոբլեմատիկ և վատ սադրանք պատկերացնել հնարավոր չէ, չի կարելի այդ ձևով վերաբերվել սեփական ժողովրդի հետ»,-...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հանրապետության հրապարակը բազմամարդ է. ՈՒՂԻՂ
Հանրապետության հրապարակն այս պահին բազմամարդ է։ 
Աղբյուր` Panorama.am
10:18
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքական հարթակ
«Շատ մարդկանց գիշերը խնդրելով, աղաչելով տուն եմ ուղարկել, ասել եմ, գնացեք, հանգստացեք, կհանդիպենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:16
«Ուսանող ոտքի». Դասադուլի ակցիա ԵՊՀ-ում
Բագրատ Սրբազանի կոչով այսօր վաղ առավոտյան «Տավուշն հանուն հայրենրիքի» շարժմանը միացած երիտասարդներն ակցիաներ սկսեցին Երևանի պետական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ
12:59 10/05/2024

Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}