Ա. Մանասյան. Յուրաքանչյուր հակամարտություն գլոբալ իմաստով անկրկնելի է
«Արցախի հարցը չպետք է կապել Ղրիմի հարցի հետ: Պետք չէ միանշանակ ասել, որ նման զարգացում կարող է լինել ղարաբաղյան հակամարտության դեպքում կամ այս զարգացումը կարող է որևէ կերպ ազդել ղարաբաղյան հակամարտության լուծման վրա»,- ասուլիսում նման դիտարկում արեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ խոսելով ուկրաինական դեպքերի, Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեի մասին:
Ըստ նրա, յուրաքանչյուր հակամարտություն գլոբալ իմաստով անկրկնելի է, յուրաքանչյուր հակամարտություն կարգավորվում է յուրովի, գլխավոր խաղացողները տարբեր մոտեցումներ են ցուցաբերում կոնկրետ հակամարտության նկատմամբ:
«Մենք պետք է պատրաստ լինենք դեպքերի այլ ընթացքին: Եթե մենք հույսեր ենք կապում Ղրիմի անկախացման հետ, մենք մեզ զինաթափում ենք»,- ասաց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գաղափարական հակասություններին Ղրիմի հարցում և դրա հնարավոր ազդեցության ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի վրա, Ա. Մանասյանն ասաց, թե Մինսկի խմբի համանախագահները կընդունեն մի այնպիսի կեցվածք, թե իբրև ոչինչ չի պատահել:
Ընդհնարապես խոսելով Ղրիմի հանրաքվեի մասին, քաղաքագետն ասաց, որ այն վճռականությունը, որը ՌԴ-ն ցուցաբերում է այս խնդրում, խոսում է այն մասին, որ դա արկածախնդրություն չէ, իսկ արևմտյան քաղաքակրթությունն այս հարցում ճկունություն չցուցաբերեց:
Հարակից հրապարակում՝
Թ.Պողոսյան. Հարկ չկա համեմատելու Ղարաբաղյան հիմնախնդիրը այլ հակամարտությունների հետ
Ա.Արեշև. Ղրիմի վերջին զարգացումները ակնհայտ նմանություններ ունեն հետխորհրդային Ղարաբաղի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ