ՌԴ Պետդումայում անցկացվելու է քաղաքացիության ստացման պարզեցման օրինագծի հիմնական ընթերցումը
Պետդումայում անցկացվելու է ՌԴ քաղաքացիության մասին օրենքում նախատեսված փոփոխությունների հիմնական ընթերցումը, որը պարզեցնում է ռուսալեզու հայրենակիցների քաղաքացիություն ստանալու գործընթացը, հաղորդում է ռուսական ИТАР-ТАСС գործակալությունը:
Նոր հայեցակարգը հնարավորություն է տալիս պարզեցնել քաղաքացիություն ստանալու գործընթացը և կրճատել քաղաքացիության հայտերի դիտարկման ժամկետները այն անձանց համար, ովքեր տիրապետում են ռուսերեն լեզվին, և որոնց ազգականները նախկինում բնակվել են ՌԴ տարածքում, այդ թվում նաև այն տարածքներում, որոնք կապված են եղել Ռուսական կայսրության և ԽՍՀՄ-ի հետ: Քաղաքացիության տրամադրման պայմանների մեջ են մտնում նաև մշտական բնակության հաստատումը Ռուսաստանի Դաշնության տարածքում և նախկին քաղաքացիությունից հրաժարվելը:
Ռուսերեն լեզվի կրող ճանաչվելը կատարվելու է հարցազրույցի միջոցով, որն անցկացվելու է հատուկ հանձնաժողովի միջոցով` կազմված Ռուսաստանի Միգրացիայի դաշնային ծառայության կողմից:
Օտարերկրյա քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում Ռուսաստանի տարածքւմ բնակվող օտարերկրացիները իրավունք է ստանում ձեռք բերել ՌԴ անձնագրեր պարզեցված կարգով` առանց այնպիսի պայմանների ապահովման, ինչպիսիք են հինգ տարի շարունակ ՌԴ-ում կացության կարգավիճակով ապրելը և որոշակի մակարդակի ռուսերենի իմացությունը:
Հյատերի ուսումնասիրության և պատասխանի տրման ժամկետը 6 ամսից կրճատվել է 3-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ