Մկրտիչ Մինասյան. Նախագահի հայտարարությունը պետք է ողջունել որպես քաղաքական հայեցակարգ (տեսանյութ)
Չպետք է մեծ նշանակություն տալ, թե վարչապետի անունն այսօր կհրապարակվի, թե երկուշաբթի: Կարևորը ոչ թե անունն է, այլ՝ այն վերաբերմունքը, որ ցուցաբերվում է: Այսօր լրագրողների հետ հանդիպանն ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Պատգամավորը կարևորեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե նախագահի պաշտոնում այլևս չի առաջադրվելու` նշելով, որ չափազանց կարևոր քաղաքական հայտարարություն է, որը պետք է ողջունել որպես քաղաքական դիրքորոշում և հայեցակարգ:
Հանդիպմանը ներկա ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը սահմանադրության մասին հայտարարությունը հուսադրող համարելով նշեց, որ արդեն կա քաղաքական նոր կուրս. «Ես կարծում եմ, Սերժ Սարգսյանն ասաց` ես ձեզ բան եմ առաջարկում, բայց եթե նորը չստացվի, հին տաշտակը դուք ունեք»:
Մանրամասները` տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց