Դրամական առաջին օգնությունն է փոխանցվել քեսաբահայությանը
Ապրիլի 13-ին Սիրիայում ՀՀ դեսպանության միջոցով «Համահայկական հիմնադրամ»-ի կողմից քեսաբահայությանը հատկացված դրամական առաջին օգնությունը՝ 63 060 ԱՄՆ դոլար, փոխանցվել է Լաթաքիայի շտապօգնության մարմնին: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Ծանր կացության մեջ հայտնված քեսաբահայությունն իր խոր երախտագիտությունն է հայտնում ՀՀ Նախագահին, «Համահայկական հիմնադրամ»-ին, հայրենիքի ժողովրդին և համայն հայությանը` օրհասական այս պահին զորակցության, բարոյական և նյութական աջակցության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մարտի 21-22-ին Սիրիայի և Թուրքիայի սահմանին գտնվող Քեսաբի հայերը ստիպված էին լքել իրենց տները` հայտնվելով գրոհայինների գնդակոծության տակ։ 670 հայ ընտանիք դարձավ փախստական` տարհանվելով Լաթաքիա, նրանց տներն ու քրիստոնեական տաճարները կողոպտվեցին։ Քեսաբում մնացել էին տարեց մարդիկ, ովքեր ի վիճակի չէին տեղաշարժվել:
Նախորդիվ`
Քեսաբահայ երիտասարդի մահվան մասին լուրերը դեռ չեն հաստատվել
Բացվել են քեսաբահայերի աջակցության դրամահավաքի արկղերը
Ֆիրդուս Զաքարյան. Եթե ցանկանան, կարող ենք ընդունել քեսաբահայերին, անպատրաստ չենք
Առանց տան, դպրոցի և անորոշության մեջ. Լաթաքիայում ապաստանած քեսաբահայերը