ԻԻՀ առևտրի նախարար. Իրանը ցանկանում է Եվրոպային էներգակիրների ապահովման գործում կարևոր դեր ունենալ
«Իրանն ապագայում կարևոր դեր է ունենալու գազի համաշխարհային շուկայում»,-այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ առևտրի, հանքերի և արդյունաբերության նախարար Մոհամմադ Ռեզա Նեմաթզադեն:
ԻԻՀ առևտրի, հանքերի և արդյունաբերության նախարարը հայտարարել է, որ Եվրոպայում գազի պահանջարկն ավելանում է, և Իրանը ցանկանում է Եվրոպային էներգակիրների ապահովման գործում կարևոր դեր ունենալ:
«Իրանը կարող է Եվրոպայի համար վստահելի գործընկեր լինել. եվրոպական երկրների հետ համագործակցության համար առկա է բավականաչափ էներգիայի պաշար և այդ կապակցությամբ բազմաթիվ նախագծեր կան»,-հավելել է Մոհամմադ Ռեզա Նեմաթզադեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց