Տնտեսություն 18:03 16/04/2014

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀԷՑ-ին տուգանել է 5 մլն դրամի չափով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօրվա նիստում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը (ՀԷՑ) տուգանել է 5 մլն դրամով: Այս մասին տեղեկանում ենք Հանձաժողովի կայքից:

Որոշման մեջ մասնավորապես նշված է.

«Հաշվի առնելով, որ`

ա) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ներկայացված՝ հատուկ հաշիվներում դրամական միջոցների շարժի վերաբերյալ տեղեկատվության 2013 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսների արդյունքներով լրացված ցուցանիշների վերլուծությունից պարզ է դարձել, որ նշված ժամանակահատվածում՝ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված գումարներն ամբողջ ծավալով չեն մուտքագրվել Ընկերության հատուկ հաշիվներին, Ընկերության հատուկ հաշիվներում առկա է եղել միջոցների անբավարարություն, սակայն, միջոցների պակասն Ընկերության երաշխիքային գումարի հաշիվն սպասարկող բանկի կողմից չի լրացվել երաշխիքային գումարից, Ընկերությունն էլեկտրաէներգետիկական համակարգի արտադրող կայաններին և ծառայություններ մատուցող ընկերություններին առաքված էլեկտրաէներգիայի և մատուցված ծառայությունների դիմաց վճարումները կատարել է պարբերական ուշացումներով,

բ) Հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Հատուկ հաշվից (հաշիվներից) վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգը հաստատելու մասին» N111Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ հատուկ հաշվից (հաշիվներից) վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգի (այսուհետ՝ Կարգ) 4-րդ կետի համաձայն` սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից մուտքագրված գումարներն առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից փոխանցվում են Ընկերության հատուկ հաշվին (հաշիվներին): Կարգի 6-րդ կետի համաձայն, վճարման պահին, բայց ոչ ուշ, քան պայմանագրերով սահմանված ժամկետը, հատուկ հաշվում (հաշիվներում) միջոցների անբավարար լինելու դեպքում, երաշխիքային գումարի հաշիվն սպասարկող բանկի կողմից, առանց Ընկերության համաձայնության, պակասը լրացվում է երաշխիքային գումարից,

գ) Հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի և ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N109Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետով հաստատված՝ N1 հավելվածի 6.3, N2 հավելվածի 6.2, N3 հավելվածի 4.4, N4 հավելվածի 4.4 և N5 հավելվածի 6.4 կետերի համաձայն՝ Ընկերությունը հաշվարկային ամսվա ընթացքում գնված էլեկտրաէներգիայի (հզորության) կամ մատուցված ծառայությունների դիմաց էլեկտրաէներգետիկական համակարգի արտադրող կայաններին և ծառայություններ մատուցող ընկերություններին վճարումը կատարում է մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 25-ը,

դ) Հանձնաժողովը 2014 թվականի մարտի 12-ին Ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ` Կարգի և Որոշման պահանջների հնարավոր խախտման փաստերն ուսումնասիրելու նպատակով, որի վերաբերյալ Ընկերությունը ծանուցվել է Հանձնաժողովի 2014 թվականի մարտի 12-ի NՌՆ-391Ֆ գրությամբ,

ե) Ընկերությունը 2014 թվականի մարտի 24-ի №04-ԵԲ-06/1147 գրությամբ խնդրել է հարուցված վարչական վարույթի վերաբերյալ համապատասխան փաստարկների և դրանք հիմնավորող փաստաթղթերի Հանձնաժողով ներկայացման ժամկետը երկարաձգել 7 աշխատանքային օրով, և Հանձնաժողովը, ընդառաջելով Ընկերության խնդրանքին, նշված ժամկետը երկարաձգել է մինչև 2014 թվականի ապրիլի 2-ը, որի վերաբերյալ Ընկերությունը ծանուցվել է Հանձնաժողովի 2014 թվականի մարտի 28-ի NՌՆ-514Ֆ գրությամբ,

զ) Ընկերության՝ 2014 թվականի ապրիլի 2-ի №04-ԵԲ-05/1353 գրությամբ ներկայացված հիմնավորումները, համաձայն որոնց, Ընկերության կողմից Կարգի և Որոշման պահանջների խախտումը պայմանավորված է եղել նշված ժամանակահատվածում էլեկտրաէներգետիկական համակարգի արտադրող կայանների օգտին վճարման ծավալների՝ Հանձնաժողովի կողմից սակագնի հաշվարկի հիմքում պլանավորվածից շեշտակի ավելացման, հսկայական վարկային պարտավորությունների կուտակման, Ընկերության ծանր ֆինանսական վիճակում գտնվելու և ընթացիկ պարտավորությունները կատարելու անհնարինության հանգամանքներով,

է) Իրականացված վարչական վարույթի արդյունքում Հանձնաժողովի աշխատակազմն արձանագրել է Ընկերության կողմից՝ Կարգի և Որոշման պահանջների խախտման փաստերը և հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին կետի «բ» և 3-րդ կետի «գ» ենթակետերը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Որոշման 1-ին կետով հաստատված՝ N1 հավելվածի 6.3, N2 հավելվածի 6.2, N3 հավելվածի 4.4, N4 հավելվածի 4.4 և N5 հավելվածի 6.4 կետերի և Կարգի 4-րդ ու 6-րդ կետերի պահանջները խախտելու համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը ենթարկել տուգանքի` 5 000 000 (հինգ միլիոն) դրամ գումարի չափով:

2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը.

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկշաբաթյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում ամրագրված գումարը №900005242327 hաշվեհամարով փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե և փոխանցումը հավաստող փաստաթղթի պատճենը ներկայացնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

2) ընդունել ի գիտություն, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունն իրավասու է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում այն բողոքարկել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}