Բան Կի Մուն. Այս պահին հնարավոր չէ խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն հայտարարել է, թե ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի գործուղումն Ուկրաինա այս պահին հնարավոր չէ: «Ռիա Նովոստի» գործակալության տեղեկացմամբ, այս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն հայտարարել է մեքսիկական «Reforma» պարբերականին տված հարցազրույցում:
Բան Կի Մունի խոսքերով, խաղաղապահ ուժերի գործուղման համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի թույլտվությունը:
«Առանց Անվտանության խորհրդի հստակ մանդատի և թույլտվության ես չեմ կարող որևէ քայլեր ձեռնարկել», - ասել է գլխավոր քարտուղարը:
Հիշեցնենք, ավելի վաղ Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցի ընթացքում ՄԱԿ-ին առաջարկել էր կառույցի խաղաղապահ ուժերի հետ իրականացնել համատեղ գործողություններ երկրի արևելքում:
«Մենք չենք առարկում և ողջունում ենք, եթե ձեր օգնությամբ անցկացվեն համատեղ հակաահաբեկչական գործողություններ երկրի արևելքում: Այդ ժամանակ մասնագետները և դիտորդներն իրենք կարող են հաստատել մեր գործողությունների լեգիտիմությունը և օրինաչափությունը», - ասել էր Տուրչինովը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց