Հասարակություն 15:35 18/04/2014

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարել է 2013թ. գործունեության արդյունքները

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հայտարարել է 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆինանսական արդյունքները Միջազգային ֆինանսական հաշվետվության ստանդարտներին (ՄՖՀՍ) համապատասխան, տեղեկացնում են բանկի լրատվական բաժնից:

2013թ. հիմնական ֆինանսական ցուցանիշները

Բանկը 2013 թվականի արդյունքներով ունեցել է 5.6 մլրդ դրամ շահույթ: 2013թ. Բանկի կապիտալը կազմել է 37.3 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ակտիվները 2013թ. ընթացքում ավելացել են 43.1%` հասնելով 302.3 մլրդ ՀՀ դրամ: 2013 թ. ավարտին Բանկը զբաղեցրել է 2-րդ տեղը ՀՀ բանկերի շրջանում համապարփակ ակտիվներով (շուկայի 10.2%): Գործառնական գործունեությունից եկամուտը 2012թ. նույն ցուցանիշների համեմատ ավելացել է 29.3%-ով և կազմել 22,7 մլրդ ՀՀ դրամ: Կապիտալի եկամտաբերության մակարդակը (ROE) 2013թ. արդյունքներով կազմել է 16.7%, իսկ ակտիվների եկամտաբերության մակարդակը (ROA) կազմել է 2.2%, CIR-ը`54.6%.

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսև. «Անցած տարվա արդյունքներն ամփոփելով կուզեի նշել, որ այն դարձել է Բանկի համար մեծ հաջողությունների և նոր ձեռքբերումների տարի: Գործունեության հիմնական ցուցանիշների աճը, շուկայի մասնաբաժնի ավելացումը բոլոր առաջնահերթ ուղղություններով, շուկայական միտումների հմուտ օգտագործումը և տրամադրվող ծառայությունների որակի շարունակական բարձրացումը լուրջ աշխատանքի արդյունքներ են, որը կատարվում է Բանկի աշխատակիցների կողմից ամեն օր և թույլ է տալիս ամեն տարի հասնել նոր նպատակների` հաստատելով ՎՏԲ-Հայաստան Բանկի` որպես ՀՀ առաջատար բանկի կարգավիճակը:

Անցած տարի ՎՏԲ-Հայաստան Բանկը, ինչպես և նախկինում առաջարկել է բանկային ծառայությունների ամբողջ համալիրը ինչպես մասնավոր, այնպես էլ կորպորատիվ հաճախորդների համար, մշակել է նոր լուծումներ` ուղղված ծառայությունների հասանելիության բարձրացմանը, պրոդուկտային շարքը համապատասխանել է հաճախորդների սպասումներին, իսկ տեխնոլոգիական հիմքի կատարելագործումը և սպասարկման բարելավումը թույլ է տվել մեր հաճախորդներին խնայել իրենց ժամանակը:

Զարգացման մտածված մարտավարությունը տալիս է իր արդյունքները. ընկերությունների ու ֆիզիկական անձանց ավելի ու ավելի մեծ թիվ է դառնում Բանկի հաճախորդ: Ովքեր դարձել են մեր հաճախորդը, հաստատում են իրենց հավատարմությունը` օգտվելով Բանկի տրամադրած նոր ծառայություններից ու պրոդուկտներից:

Հաշվետու ժամանակահատվածում Բանկը հասել է նշմարելի առաջխաղացման բիզնեսի բոլոր ուղղությունների զարգացման մեջ: Բանկը Հայաստանի բանկայն համակարգի առաջատարն է ֆիզիկական անձանցից ներգրաված ժամկետային ավանդների ծավալով: Ֆիզիկական անձանցից ներգրաված միջոցների վարկանիշում Բանկը բարձրացել է 4-րդից 2-րդ տեղ և զբաղեցրել է շուկայի 10.9% մասնաբաժինը:

Բանկի գլխավոր խնդիրը իր հաճախորդների համար վստահելի ու պրոֆեսիոնալ գործընկեր լինելն է` ապահովելով որակյալ ու արագ սպասարկում, ինչպես նաև պահպանելով անվտանգությունն ու կայունությունը: Մենք կանգ չենք առնում ձեռք բերված արդյունքների վրա և ձգտում ենք մշտապես զարգանալ, բարձրացնել մեր աշխատանքի որակն ու բիզնեսի արդյունավետությունը: Մենք վստահ ենք, որ 2014թ. կլինի ավելի արդյունավետ ու հեռանկարային, և մենք կամրագրենք վարկային և ավանդային պորտֆելների աճի բարձր տեմպը»:

Ֆինանսական արդյունքներ

Բանկի ակտիվները 2013թ. աճել են 43.1%` հասնելով 302.3 մլրդ ՀՀ դրամ: Աճի հիմնական ֆակտորն է հանդիսացել ֆիզիկական անձանց վարկավորման ծավալների ավելացումը: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելը (վարկեր և փոխառությունները հաճախորդներին մինչև պահուստները) 2013թ.-ին աճել է 38.1%` հասնելով մինչև 232.1 մլրդ ՀՀ դրամ կամ ընդհանուր ակտիվների 76.8%: 2013թ. վերջին բանկը զբաղեցրել է 1-ին տեղը ՀՀ բանկերի շրջանում ընդհանուր վարկերի ցուցանիշով (շուկայի 12.2%):

Բանկի համապարփակ պարտավորությունները, որոնք կազմված են ներքին և արտաքին շուկայից ներգրավված ժամկետային ու ցպահանջ միջոցներից, աճել են 46.4%` հասնելով 265.0 մլրդ ՀՀ դրամի: Հաճախորդներից ներգրավված միջոցների ծավալն ավելացել է 40.9%-ով և կազմել է 148.9 մլրդ ՀՀ դրամ: Պարտավորությունների շրջանում նախկինի պես մեծ մասնաբաժին է կազմում հաճախորների միջոցները` 56.2%:

Բանկն իր ծառայություններն է մատուցել շուրջ 458 հազար հաճախորդներին-ֆիզիկական անձանց և 5 հազար հաճախորդներին-իրավաբանական անձանց, փոքր, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին: Բանկը շարունակում էր ընդլայնել իր բաժինը շուկայում ի շնորհիվ ՎՏԲ բրենդի հանդեպ բարձր վստահության և հաճախորդների որակյալ սպասարկմանը:

Ֆիզիկական անձանց տրամադրվող ծառայություններ

2013 թվականին ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակեց իր ագրեսիվ գործունեությունը մանրածախ բիզնեսի տարբեր բնագավառներում և բարելավեց իր առաջատար դիրքերը ՀՀ բնակչությանը տրամադրվող մանրածախ ծառայությունների շուկայում: 2013թ. Բանկը լրացրեց իր ծառայությունների և պրոդուկտների շարքը. մշակվեցին և ներդրվեցին հեռակառավարվող բանկային ծառայությունների նոր տեսակներ` Հայաստանում Ինտերնետ-բանկինգ ամենաֆունկցիոնալ առցանց համակարգը, ստեղծվեցին հաճախորդների ինքնասպասարկման հատածներ մասնաճյուղային ցանցում վճարային տերմինալների տեղադրման միջոցով, ինչը թույլ տվեց կատարել ոչ միայն վարկի մարում ու բանկային/քարտային հաշիվների համալրում, այլ նաև 200 տեսակի ծառայությունների վճարում, առանց հերթ կանգնելու:

Բանկը սկսել է տրամարել նաև վՀՀ շուկայում աննախադեպ ծառայություն` քարտից քարտ միջազգային փոխանցումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր բանկոմատների միջոցով, իրականացվել է MasterCard միջազգային քարտերի թողարկում և սպասարկում, թողարկվել են VISA Instant issue ակնթարթային տրամադրման քարտեր: 2013թ. օպտիմալացվել է բանկային/քարտային հաշիվների, ավանդների բացման ընթքացակարգը ID քարտ ունեցող հաճախորդների համար: 2013թ. բարեկարգվել են Բանկի 37 մասնաճյուղեր, որտեղ ստեղծվել են հատուկ հատվածներ հաճախորդների տարբեր գործարքների սպասարկման համար, մասնաճյուղերի ներքին և արտաքին տեսքը բերվել է միասնական ոճի, վերանորոգված մասնաճյուղերում տեղադրվել են հերթերի կառավարման համակարգեր:

Կատարվել է էական աշխատանք հաճախորդների սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ: VISA միջազգային վճարային համակարգի հետ միասին անցկացվել են 2 մարքետինգային արշավներ քարտերով անկանխիկ վճարումների խթանման նպատակով` «Ամառը ՎՏԲ-ի հետ» և «Օլիմպիական արշավ Սոչի 2014»: Դրանք զգալիորեն ավելացրել են Բանկի քարտապանների կողմից կատարվող անկանխիկ գործարքների ծավալը:

Ֆիզիկական անձանց միջոցների հարաբերական աճը 2013 թվականին կազմել է 39.9%, իսկ բացարձակ աճը` 29.0 մլրդ ՀՀ դրամ` հասնելով 101.6 մլրդ դրամի, որը ևս մեկ անգամ ապացուցեց ֆիզիկական անձանց ավանդների ներգրավման շուկայում ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջատար դիրքերը: Ֆիզիկական անձանց ավանդների ներգրավման վարկանիշում Բանկը 4-րդ հորիզոնականից տեղափոխվել է 2-րդ, ինչն էլ հանգեցրել է շուկայում մասնբաժնի ավելացման` 9.6%-ից 10.9 %: ՎՏԲ-Հայաստան Բանկը մնում է առաջատարներից մեկը ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների շուկայում: Բանկն առաջարկում է իր հաճախորդներին Հայաստանի տարածքում և նրա սահմաններից դուրս արագ և հուսալի գումար փոխանցել ինչպես իրենց հաշվեհամարներից, այնպես էլ առանց հաշվի բացման: Բանկը համագործակցում է 9 հիմնական դրամական փոխանցումների համակարգերի հետ:

Ֆիզ.անձանց տրամադրած վարկերի ծավալն ավելացել է 35.5% (23.1 մլրդ ՀՀ դրամով), ինչը 2013թ. արդյունքներով կազմել է 88.1 մլրդ ՀՀ դրամ: Այդպիսով` ՎՏԲ-Հայաստան Բանկը գրավել է շուկայի զգալի մասը` 14.8% և ապահովել 2-րդ հորիզոնականը: Տարվա ընթացքում շուկայում ներդրվել են թարմացված պրոդուկտներ հիմնականում սպառողական` POS-վարկերի ու լոմբարդային վարկերի ուղղությամբ:

Բանկի աշխատանքը մանրածախ բիզնեսի ոլորտում 2013 թվականին ուղղված էր ոչ միայն ավանդային և վարկային պորտֆելի ավելացմանը և մանրածախ ծառայությունների իրացման արդյունավետության բարձրացմանը, այլև, նախևառաջ, մանրածախ ծառայությունների շարքի բարելավմանը, իրացման այլընտրանքային տարբերակների զարգացմանը, որոնք թույլ են տալիս, թեթևացնել և կրճատել հաճախորդի սպասարկման ընթացակարգը, սպասարկման որակի բարձրացմանը, մասնաճյուղերի ձևավորման ստանդարտացման վերահսկմանը, հաճախորդների հետ հետադարձ կապի ուժեղացմանը Բանկի հաճախորդների դիմում-բողոք/պահանջների ընդունման ընթացակարգի օպտիմալացման շնորհիվ:

Իրավաբանական անձանց տրամադրվող ծառայություններ

ՎՏԲ-հայաստան Բանկը պահպանել է առաջատարի դիրքերը կորպորատիվ բանկային բիզնեսում, Բանկի մասնաբաժինը կորպորատիվ հաճախորդների վարկավորման շուկայում կազմել է 11.7%.: ՎՏԲ-Հայաստան Բանկը 2013թ. համալրել է իր պրոդուկտների ու ծառայությունների շարքը. մշակվել ու ներդրվել է նոր ֆինանսական ծառայություն`«Ֆինանսական լիզինգ», Բանկը կատարել է մասշտաբային աշխատանք ֆակտորինգային ծառայությունների պրոդուկտային շարքի կատարելագործման ուղղությամբ: Մասնավորապես, ՎՏԲ խմբի մաս կազմող ՎՏԲ Ֆակտորինգի իր գործընկերների հետ Բանկը մշակել ու իրականացրել է առաջին ֆակտորինգային գործարքը:

Իրավաբանական անձանց տրամադրած վարկերի ծավալը 2013թ. ավելացել է 39.8% և կազմել 144.0 մլրդ ՀՀ դրամ: Բանկը շարունակում է ակտիվորեն ֆինանսավորել շինարարության ոլորտը, առևտրային ձեռնարկությունները, գյուղատնտեսությունն ու սննդի արդյունաբերությունը: Մայն տնտեսության նշված ճյուղերի վարկավորման գումարը կազմում է 98.5 մլրդ ՀՀ դրամ:
Իրավաբանական անձանցից ներգրաված միջոցները կազմել են մոտ 47.2 մլրդ ՀՀ դրամ:
Բանկը սպասարկում է կորպորատիվ հաճախորդների բոլոր դասակարգերին, մատուցելով նրանց բանկային համալիր ծառայություններ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը իր կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է բանկային ծառայություններ և պրոդուկտներ, հաշվի առնելով հաճախորդի բիզնեսի առաձնահատկությունը և ապահովելով կատարվող գործարքների վստահելիության աստիճանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել հայկական տնտեսության կարևորագույն բնագավառներին, նպաստելով ՀՀ տարածքում միջին և խոշոր բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև ֆինանսական ինստիտուտներին ու պետական կազմակերպություններին:

Բանկի կորպորատիվ հաճախորդներ են հանդիսանում ապահովագրության, շինարարության, առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, թեթև և ծանր արդյունաբերության, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցման ոլորտում հայտնի խոշորագույն կազմակերպությունները:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:11
«Փաստ». ԿԳՄՍ-ի շրջաբերականը՝ հնարավոր բոլոր տարբերակներով կանխել աշակերտների մասնակցությունը սպասվող ցույցերին
«Փաստ» թերթը գրում է. ««Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը, որը համազգային բնույթ է ստանում, մեր...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու՞ է Փաշինյանը չեղարկել իր մասնակցությունը Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին Երևանում տեղի ունեցող անհնազանդության ակցիաները և լարված իրավիճակը...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Ագրարային համալսարանը բախվել է ֆինանսական լրջագույն խնդրի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային ագրարային համալսարանը բախվել է ֆինանսական լրջագույն խնդրի: Վերջին տարիներին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Փաշինյանը բավականին դժգոհ է իր «փիար» թիմից
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Փաշինյանը բավականին դժգոհ է իր «փիար» թիմից, ավելի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Կոռուպցիան դարձել է «անձեռնմխելի» երևույթ մեր երկրում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոռուպցիայի դեմ պայքարը բառերից այն կողմ չի անցնում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջև է կանգնելու
Ծառայել իր զեմլյակին, թե՞ ժողովրդի կողմն անցնել։
Աղբյուր` Panorama.am
08:54
Մանկապարտեզից 240 տոննա ջուր են հեռացրել
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 6-ի երեկոյան  տեղեկություն է ստացվել, որ Գորիս քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:51
Մայիսի 7-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 7-ին ժամը 08:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժևորվելով...
Աղբյուր` Panorama.am
23:33
Բայց մի օր ադրբեջանցին մտնելու ա Կիրանց, կմորթի մարդկանց, իշխանությունը կասի՝ դուք ձեզ անվտանգ զգացե՛ք.Գառնիկ Դանիելյան
«Փաշինյանը հայտարարում է, թե ՀՀ տարածքից մի միլիմետր տարածք չի զիջում, բայց մենք հաշվեցինք 180 մլրդ միլիմետր տարածք է...
Աղբյուր` Panorama.am
23:14
«Մեր ձայնը» կանանց նախաձեռնությունը կպայքարի Հայաստանի ինքնիշխանության, իրական արևմտյան արժեքների համար. Հայտարարություն
Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը ֆեյսբուքի իր էջում տարածել է  «Մեր Ձայնը» կանանց նախաձեռնության հայտարարությունը, որում ասվում է....
Աղբյուր` Panorama.am
22:55
Թուրքի առաջ ճանապարհ բացելու համար հայ զինվոր է վիրավորվել.Սուրեն Պետրոսյան
«Մեր օրակարգը հաշտության մասին է և մենք բոլոր հնարավոր հարթակներում հայտարարում ենք, որ այն մարդը, ով բախում կհրահրի և բռնության կոչ կանի...
Աղբյուր` Panorama.am
22:03
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «ՔՊ-ի ապազգային ու  հակապետական նախաձեռնություններին անդուլ...
Աղբյուր` Panorama.am
21:52
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Ես երևույթներին վարդագույն ակնոցներով նայելուն...
Աղբյուր` Panorama.am
21:12
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացեցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում դիմել է  ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human...
Աղբյուր` Panorama.am
20:50
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողում՝ «սահմանազատում» Կիրանցում
Լրագրող Անի Գևորգյանը տեսանյութ է հրապարակել  Տավուշի մարզից, որտեղ շարունակվում են քարտեզագրման աշխատանքները։ Կիրանցները բորբոքված են՝...
Աղբյուր` Panorama.am
20:45
Նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն․ «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժում
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրվա ընթացքում իշխանական...
Աղբյուր` Panorama.am
20:45
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Նիդերլանդների Թագավորության, Ֆրանսիայի Հանրապետության և Կանադայի դեսպաններին
Աղբյուր` Panorama.am
20:32
Սրբազան պայքար. շարժման նոր քայլերգը
Տեղի ունեցավ շարժման պաշտոնական երգի տեսահոլովակի առաջնադիտումը: «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»  տեսահոլովակը...
Աղբյուր` Panorama.am
20:15
Կիրանցում ականազերծված տարածքներում արդեն ադրբեջանցիների դրոշներն են, սա պատերազմը չէ՞․ Սոֆյա Հովսեփյան
Սոլակ համայնքում շարժման մասնակիցներին միացել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ իր նորածին որդու հետ։ «Ցավում եմ, որ...
Աղբյուր` Panorama.am
19:36
«Դեմ ենք Տավուշում միակողմանի զիջումներին». ակցիա՝ Շենգավիթ համայնքում
«Մայր Հայաստանն» իրազեկման ակցիա է իրականացնում Շենգավիթ վարչական շրջանում։ Հիշեցնենք, որ «Մայր Հայաստանը» մինչ այս...
Աղբյուր` Panorama.am
19:20
Եզդի համայնքի ներկայացուցիչները միացել են շարժմանը
Հայաստանում եզդի իրավապաշտպան Այսեր Իսայանը տեղեկացրեց, որ համայնքից բազմաթիվ եզդիներ միացել են շարժմանը։ «Եղբայրը՝ եղբոր թասիբը...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այսօր ժամը 20:00-ին տեղի կունենա շարժման պաշտոնական երգի տեսահոլովակի առաջնադիտումը․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը հասավ Կոտայքի մարզի Սոլակ գյուղ։ Այստեղ տեղադրվելու են վրաններ՝ գիշերելու համար։ Առավոտյան կշարունակեն երթը։...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի մերձակա Իվանյան գյուղի օդանավակայանը
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի մերձակա Իվանյան գյուղի օդանավակայանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական  աղբյուրները։ Նշվում...
Աղբյուր` Panorama.am
18:38
Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենան Մոսկվայում
Մայիսի 8-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության հաջորդ օրը Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենան Մոսկվայում։ ՌԻԱ Նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
18:34
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Panorama.am-ը միանում է լրատվամիջոցներին, որոնք հրաժարվում են ներկա լինել ու լուսաբանել Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 7-ի ասուլիսը։ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Սոլակ գյուղում տարածքի տիրոջը ճնշել են, որ տեղ չտրամադրի մեզ, Բագրատ Սրբազան
«Ժողովուրդ ջան, կնստենք մեքենաները, մոտ 10կմ ճանապարհ կա դեռ, կգնանք նախանշված տեղը՝ Սոլակ գյուղ։ Այնտեղ հատուկ տեղ  է հատկացված։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանից «Հրապարակը» հետաքրքրվել է, թե ինչ դիրքորոշում ունի Բագրատ սրբազանի սկսած շարժման վերաբերյալ,...
Աղբյուր` Panorama.am
17:45
Եթե որևէ մեկը շիշ կնետի, կբորբոքվի, կհարձակվի, ուրեմն իրենց մարդն է. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը քիչ առաջ քայլերթի մասնակիցներին տեղեկացրեց, որ առջևում ոստիկանության զորք կա կուտակված և հորդորեց սադրանքի չտրվել, պահել...
Աղբյուր` Panorama.am
17:13
Պետք է ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
«Ես որպես հայ քրիստոնյա, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, միացել եմ մեր հայ եկեղեցու։ Ամեն ինչ լավ է  լինելու»,- լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
15:27 06/05/2024

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}