Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներ տեղի կունենան
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներ տեղի կունենան: Այս մասին տեղեկացնում է «The Fresno Bee» պարբերականը:
Ծաղկեպսակներ ու ծաղիկներ է դրվելու Հայոց ցեղասպանության անհայտ նահատակների հուշարձանին, հայ հոգևորականներն էլ հոգեհանգիստի արարողություն են անցկացնելու:
Ֆրեզնոյի քաղաքապետարանում էլ դրոշ կբարձրացվի: Խոսնակների ցանկում կլինեն Կոնգրեսականներ` Ջիմ Կոստան և Դևիդ Վալդոն: Հատուկ ուշադրությունը սևեռվելու է հայկական բնակավայր Քեսաբի իրադարձություններին, որտեղից շատ հայեր ստիպված տարհանման են ենթարկվել:
«Ապրող Նահատակները» խորագրով էլ ցուցահանդես է տեղի ունենալու, ցուցադրվելու է այն երեխաների լուսանկարները, ովքեր վերապրել են Հայոց ցեղասպանությունը:
Կցուցադրվի «Երաժշտություն դեպի խելագարություն. Կոմիտասի պատմությունը» ֆիլմը: Ֆիմի գլխավոր դերում հրաշալի ձայնով հայ տղա է, ով մեծանում և դառնում է հիանալի երգիչ, սակայն ցեղասպանության հուշերն ի վերջո նրան խելագար են դարձնում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին