ԱՄՆ-ում դատարանը կարգադրել է գաղտնազերծել անօդաչուների գործողությունների վերաբերյալ փաստաթղթերը
Նյու Յորքի երկրորդ դաշնային շրջանի վերաքննիչ դատարանը կարգադրել է ԱՄՆ արդարադատության նախարարությանը ԶԼՄ-ներին տրամադրել այն գաղտնի փաստաթղթերը, որոնցում նշվում են Վաշինգտոնի հրամանով անօդաչու սարքերի օգնությամբ ահաբեկչության մեջ կասկածող և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող մի շարք անձանց ոչնչացման իրավական հիմքերը: Այս մասին հաղորդում է «Իտար տասս» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` այս «մեթոդով» ոչնչացված գրոհայինների թվում է «Ալ-Քաիդայի» ղեկավարներից ԱՄՆ քաղաքացի Անվար Ալ-Ավլակին: Նա սպանվել էր ամերիկյան անօդաչուի հրթիռային հարվածից Եմենում 2011 թթ:
Դրանից հետո «New York Times» պարբերականն և քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը Մանհեթենի դատարանում ԱՄՆ արդարադատության նախարարությունից պահանջեցին տեղեկատվական ազատության մասին օրենքի հիման վրա իրենց տրամադրել փաստաթղթեր, որոնցում պարզաբանվում է, թե ի՞նչ իրավական նորմերով է առաջնորդվել վարչակազմը, երբ արձակում էր Ալ-Ավլակիին և ԱՄՆ այլ քաղաքացիների ոչնչացման հրամանը:
Իրավապաշտպան կազմակերպություններն իշխանությունների գործողություններն անվանել էին անօրինական, քանի որ ԱՄՆ-ն Ալ-Ավլակիի ձերբակալման փորձ չէր արել:
2013 թ հունվարին Մանհեթենի դատարանը մերժել էր այդ հայցի բավարարումը:
Փաստորեն, Նյու Յորքի երկրորդ դաշնային շրջանի վերաքննիչ դատարանը բեկանել է Մանհեթենի դատարանի որոշումը: Իր որոշումը դատարանը պայմանավորել է նրանով, որ այս փաստաթղթերը արդեն իսկ մասամբ ներկայացվել են հասարակության դատին:
Բացի դրանից ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները բազմից հայտարարել են, որ Ալ-Ավլակիի և մյուս գրոհայինների ոչնչացման գործողությունները իրականացվել են օրենքի տառին համապատասխան:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց