Ստեփան Դեմիրճյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելել է առանց ՀԱԿ կուսակցության գործընկերների
Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելել է առանձին, առանց ՀԱԿ կուսակցության իր գործընկերների: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՀԺԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը նկատել է, որ առաջնային խնդիրը Հայաստան պետությունը կայացնելն է:
«Պետք է կայացնենք այնպիսի պետություն, որտեղից մարդիկ չփախնեն-գնան, առաջնահերթ խնդիրն է կասեցնել արտագաղթը և արժանավայել կյանք ապահովել հայրենիքում», -ասել է Դեմիրճյանը:
Անդրադառնալով Էրդողանի երեկվա հայտարարությանը Դեմիրճյանը նշել է, որ ճիշտ է թուրք պաշտոնյան ցավակցություն է հայտնել, բայց ի «վերջո Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը»:
Դեմիրճյանին ուղեկցել են մի քանի կուսակիցներ: