Խոդորկովսկի. «Արևմուտքի պատժամիջոցները անարդյունավետ են առաջիկա 5 տարվա համար»
«ՅՈՒԿՈՍ» ընկերության նախկին ղեկավար Միխաիլ Խոդորկովսկին, անդրադառնալով Արևմուտքի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված նոր պատժաչափերին, տեսակետ է հայտնել, որ առաջիկա 5 տարիների ընթացքում դրանք չեն կարող բացասական ազդեցություն ունենալ ռուսական տնտեսության վրա: Փոխանցում է «Ռիա-նովոստի» լրատվական գործակալությունը:
Խոդորկովսկու խոսքով` ԱՄՆ-ի գործողությունները պաշտպանելու ժամանակ Եվրոպան առաջին հերթին պետք է ինքն իրեն հարցնի, թե արդյոք ինքը պատրաստ է այդչափ սահմանափակել ռուսական տնտեսությունը:
«Տնտեսական պատժամիջոցները, նույնիսկ ամենախիստ բնույթի, առաջիկայում ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ ռուսական տնտեսության վրա: Բավական է միայն հիշել ոսկու պաշարների մասին, արտարժույթի պաշարները, ինչպես նաև միջազգային էներգետիկ շուկայում հնարավորությունների դիվերսիֆիկացիան: Մոսկվան ի վիճակի է իր գազի և նավթի համար նոր գործընկերներ գտնել»,- նշել է Խոդորկովսկին:
Վերջինս միաժամանակ նաև հայտնել է, որ այս պահին միջազգային հանրությունը` ի դեմ ս Արևմուտքի, չունի Ռուսաստանի դեմ այլ պայքարի ձև, քան պատժամիջոցներն են:
Նախորդիվ`
Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը