Միացյալ Նահանգները կոչ է անում ավելացնել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական բյուջեները
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի անդամ պետություններին կոչ է արել ավելացնել ռազմական բյուջեները՝ Ռուսաստանից պաշտպանվելու նպատակով: Այս մասին ԱՄՆ պետքարտուղարության կայքի հաղորդմամբ, Քերին հայտարարել է Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդում տեղի ունենած կոնֆերանսի ժամանակ:
«Ուկրաինայում ստեղծված ճգնաժամը ստիպում է մեզ վերադառնալ այն նշանակությանը, ինչի համար ստեղծվել էր կառույցը: Դա հյուսիսատլանտյան դաշինքի տարածքի պաշտպանությունն ու տրանսատլանտյան անվտանգության ամրապնդումն է», - հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:
Այս համատեքստում պետքարտուղարն առանձնացրել է երեք հիմնական ուղղություն, որով առաջիկա տարիներին առաջնորդվելու են դաշնակից պետությունները: Դրանց թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական բյուջեների իրական ավելացում է:
Երկորդ կարևոր քայլը, դա Քերիի դիտարկմամբ, էներգառեսուրսների հարցում եվրոպական երկրների մեծ կախվածությունը Ռուսաստանից նվազեցնելուն միտված անհապաղ միջոցների ձեռնարկումն է:
«Եթե մենք անենք դա, ապա կունենանք խոշորագույն ռազմավարական առաջընթացներ, որն հնարավոր է ձեռք բերել», - ասել է Քերին:
Միացյալ Նահանգների պետքարտուղարն ընդգծել է նաև տրանսատլանտյան տնտեսական կապերի լուրջ ամրապնդումը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ