Վերելակ նստելիս ուշադիր եղեք. Վերելակներում քաղաքացիներ են մնացել
Վերջին մեկ օրվա ընթացքում Երևանում վերելակների հետ կապված երկու միջադեպ է գրանցվել: Վերելակում մնացած քաղաքացիները դուրս են բերվել ԱԻՆ աշխատակիցների ջանքերով:
Անցած գիշեր՝ ժամը 00.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 61 շենքի վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:
Մյուս ահազանգը հունիսի 17-ին, ժամը 16.37-ին է ստացվել: Երևանի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 8 շենքի վերելակում քաղաքացիներ են մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մնարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները քաղաքացիներին վերելակից դուրս են բերել:
ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնից չեն պարզաբանում, թե ինչո՞ւ չէին բացվել վերելակների դռները: Սակայն այս գերատեսչության պաշտոնյանների ներկայացրած թվերի համաձայն ոլորտում վիճակն ուղղակի աղետալի է:
Ըստ հրապարակած վերջին տվյալների, այս տարվա հունիսի մեկի դրությամբ Երևանում գրանցված 5283 վերելակներից շահագործվում են 4863-ը: Տեխնիկական անվտանգության փորձաքննության համապատասխան եզրակացություն է տրված 1258-ին, դրանցից 63-ը ստացել է բացասական եզրակացություն: 3-ը գտնվում են Կենտորն վարչական համայքնում, 48-ը` Մալաթիա Սեբաստիայում, 10-ը` Նոր Նորքում, իսկ 2-ը` Շենգավիթում: Մոտ 1000 վերելակի փորձաքննություն դեռևս ընթացքի մեջ է:
Մասնագետները խորհուրդ են տալիս. վերելակ նստելիս` մինչ խցիկ մտնելը, ուշադիր եղեք։ Նայեք, որ խցիկը տեղում լինի։ Իսկ վերելակում փակված մնալու դեպքում զանգահարեք մասնագետի կամ էլ` փրկարարներին:
Նախորդող հրապարակումներ՝
Խիստ նախազգուշացում` «Նոր Նորք վերելակ» ընկերությանը
Շարուրիում վերելակների մեծ մասի շահագործումն անվտանգ չէ, բայց մարդիկ օգտվում են դրանցից
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ