Օֆշորի գործը գլխավոր դատախազի ուշադրության կենտրոնում է
«Օֆշորային գործը» գտնվում է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ուշադրության կենտրոնում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գևորգ Կոստանյանը: Նա նշեց, որ արդեն կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ:
«Այն փաստը, որ Աշոտ Սուքիասյանն արդեն արտահանձնվել է և փաստացի գտնվում է Հայաստանում, նոր թափ կհաղորդի քննությանը»,- ասաց գլխավոր դատախազը՝ վստահություն հայտնելով, որ կարճ ժամանակ անց անհրաժեշտ քննչական գործողություններն իրենց արդյունքը կտան, որից հետո իրենք կկարողանան գնահատել՝ թե ով ինչ մեղավարություն ունի և ինչի համար:
Հիշեցնենք, որ «օֆշորային» սկանդալի առանցքային դեմքերից մեկը` Աշոտ Սուքիասյանը հունիսի 19-ին Վրաստանից արտահանձնվել է Հայաստան: Նա այժմ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում է:
Նախորդող հրապարակումներ՝
Աշոտ Սուքիասյանը արտահանձնվել է Հայաստան. Գլխավոր դատախազություն
Գլխավոր դատախազը` Աշոտ Սուքիասյանի արտահանձնման մասին
Օֆշորային սկանդալի հերոս Աշոտ Սուքիասյանին Թբիլիսիում բռնել են