Սահմանադրական բարեփոխումներից հետո ՀՀ-ի՝ ցանկացած միջազգային կառույցի միանալը պետք է որոշվի հանրաքվեով. Գ. Դանիելյան
«Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով առաջարկում ենք արմատապես ընդլայնել հանրաքվեի ինստիտուտի շրջանակը: Մենք գտնում ենք, որ առ այսօր այս ինտստիտուտն ինչ-ինչ պատճառներով չի աշխատել և չի էլ արդարացրել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Գևորգ Դանիելյանը:
Նա նշեց, որ ըստ նոր հայեցակարգի, հանրաքվե հնարավոր կլինի անցկացնել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը վերաբերող տարաձայնությունների դեպքում:
«Արտաքինի հետ կապված այն կարծիքն է, որ եթե Հայաստանը միանում է որևէ միջազգային կազմակերպությանը, ինչի արդյունքում այս կամ այն չափով սահմանափակվում է իշխանության իրավասությունները, լիազորությունները, այդ հարցի քննարկումը կարող է իրականացվել միայն հանրաքվեի միջոցով: Սա կարելի է համարել միջազգային չափանիշ»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե մինչև Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության միանալն ընդունվի նոր Սահմանադրությունը, այդ հարցը նույնպե՞ս հանրաքվեի միջոցով պետք է որոշվի, Գ. Դանիելյանն ասաց. «Ցանկացած կառույցի, միջազգային պայմանագրի վրա սա տարածվելու է»:
Նախորդող հրապարակումներ՝
Կառավարման խորհրդարանական ձևի ընդունման դեպքում որոշ երաշխիքներ պետք է լինեն. Գևորգ Դանիելյան
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ապաքաղաքական է. Գագիկ Հարությունյան
Հայաստանի Սահմանադրությունն այսօր իշխանակենտրոն է. Գագիկ Հարությունյան
Գործող սահմանադրությամբ մարդու իրավունքներն ունեին միայն ամրագրված տեսք. Հրայր Թովմասյան
Դատական համակարգի անկատարության լուծման միջոցը Սահմանադրությունն է. Հրայր Թովմասյան
Վերին էշելոններում մարդիկ զգաստ են, բայց միջին օղակներում բորենիների համաստեղություն է. ՍԴ նախագահ
Սահմանադրական բարեփոխումների նպատակը մարդու իրավունքներն երաշխավորված դարձնելն է. Դավիթ Հարությունյան
Դատավորը պետք է ինքնուրույն որոշումներ կայացնելու հանրավորություն ունենա. ՍԴ բարեփոխումների հայեցակարգի քննարկում