Օբաման խոստովանել է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները կտտանքներ են կիրառում կասկածյալների նկատմամբ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանալ պատմել է, որ 2001թ-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ԱՄՆ հատուկ ծառայությունները կասկածյալների նկատմամբ կտտանքներ են կիրառել:
«Մենք շատ բան ճիշտ ենք արել, բայց մենք կտտանքների ենք ենթարկել որոշ տղաների: Մենք արել ենք բաներ, որոնք հակասում են մեր արժեքներին»,- «Վեստի.ռու»-ի հաղորդմամբ խոստովանել է Օբաման:
Աղբյուրը հիշեցնում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը թույլատրել էր «09-11»-ի գրծով անցնող կասկածյալների նկատմամբ կիրառել որոշ կտտանքներ, մասնավորապես` զրկել քնից և խեղդելու իմիտացիա անել: Օբաման իր պաշտոնավարման առաջին ժամկետի ժամանակ արգելեց նման մեթոդների կիրառումը:
Առաջիկայում Սենատը կհրապարակի Կետրոնական հետախուզական վարչության կողմից ահաբեկչություններում կասկածյալների հետ աշխատանքում թույլ տրված չարաշահումներ վերաբերյալ զեկույցը: Այն արդեն հասցրել է սկանդալի առարկա դառնալ:
Հետախուզության տնօրեն Ջոն Բրեննանը խոստովանել է Սենատին, որ վարչության աշխատակիցները հետևել են զեկույցի հեղինակներին, դիտել ֆայլերը, որոնք պահվում են նրանց համակարգիչներում: Բրեննանը ներողություն է խնդրել օրենսդիրներից: Իսկ Օբաման, իր հերթին, հայտարարել է, որ անվերապահորեն վստահում է Բրեննանին: