Օգոստոսի 3-ից հնարավոր է փոփոխական եղանակ
Օգոստոսի 2-ին հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հաջորդ 2 օրերին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ:
Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 2-3-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի: Երևանում՝ օգոստոսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
3-6-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` մինչև 15-18 մ/վրկ: