Խոդորկովսկին չի մասնակցի մոր հուղարկավորությանը
Միխայիլ Խոդորկովսկու մոր հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 11-ին մերձմոսկովյան Կորալլովում: Սակայն «ՅՈՒԿՈՍ»-ի նախկին ղեկավարը չի մասնակցի այդ արարողությանը: Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն:
Խոդորկովսկու մամուլի խոսնակը հայտնել է, որ նա չի կարողանա ժամանալ Ռուսաստան: Ավելի վաղ Խոդորկովսկու ներկայացուցիչները հաստատել էին, որ Մարինա Խոդորկովսկայան մահացել է օգոստոսի 3-ին` երկարատև հիվանդությունից հետո:
Աղբյուրը հիշեցնում է, որ Միխայիլ Խոդորկովսկին 10 տարուց ավելի ազատագրված էր մեքենայությունների և խշոր չափի յուրացումների մեղադրանքով: 2013թ-ին ազատության մեջ հայտնվելով նա մեկնել է Շվեցարիա:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը