«ՄՏՍ Hay-Fi (4G)» մոդեմ՝ հատուկ պայմաններով
Այժմ բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «ՄՏՍ կոնեկտ LTE» հետվճարային սակագնային պլաններից մեկին 24 ամսով, կարելի է ստանալ տվյալների փոխանցման մինչև 150 Մբիթ/վրկ արագություն ապահովող «ՄՏՍ Hay-Fi (4G)» մոդեմը՝ հատուկ պայմաններով: Այս մասին հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը:
Գրպանում տեղավորվող այս հարմար սարքն ապահովում է շարժական 4G գերարագ ինտերնետ և ունի հետևյալ առավելությունները.
• ինտերնետի և Wi-Fi ցանցի հնարավորություն` մինչև 10 սարքի համար (նոութբուք, համակարգիչ, պլանշետային համակարգիչ, սմարթֆոն, տեսա- կամ ֆոտոխցիկ, խաղային սարքեր և այլն),
• պաշտպանված ներքին ցանց և ինտերնետ,
• անմիջապես համակարգչից SMS ուղարկելու և ստանալու հնարավորություն:
Անժամկետ բաժանորդագրության դեպքում «ՄՏՍ Hay-Fi (4G)»-ի գինը 60 000 դրամ է:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց