Վիճաբանություն գետնանցումում. Կա տուժած
Գիշերը` ժամը 02.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Լևոն Կ.-ն: Նա հայտնել, որ վնասվածքը ստացել է Կոմիտասի շուկայի մոտ` հարված ստանալու հետևանքով:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին. պարզվել է, որ ժամը 14.30-ի սահմաններում Կոմիտասի շուկայի հարակից գետնանացումում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդի դեմքին ձեռքով երեք անգամ հարվածել և մարմնական վնասվածք պատճառել է ոմն Արման: Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմանը 1987 թ. ծնված Արամ Գ.-ն է, որը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց