Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ի միջև վերսկսված հրթիռակոծությունը խլել է 19 մարդու կյանք
Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ի միջև հրադադարի խախտումից հետո զոհվել է 19 պաղեստինցի, որոնց թվում եղել են «ՀԱՄԱՍ»-ի զինվորական առաջնորդ Մուհամեդ Դեյֆիի կինը և նրանց յոթամյա որդին: Ինչպես հայտնում է The Daily Star-ը, Իսրայելը օգոստոսի 19-ին 80 հրթիռ է արձակել Գազայի ուղղությամբ, իսկ պաղեստինյան կողմը` ավելի քան 100 հրթիռ:
Օդից հարվածներ հասցվում են հիմնականում Դեր Ալ-Բալյա և Բեյթ Լահիյա բնակավայրերի ու Գազայի հատվածի ուղղությամբ:
Հրադադարի խախտման մեջ, որը ևս մեկ օրով երկարաձգվել էր նախօրեին, կողմերը միմյանց են մեղադրում: Այս համաձայնությունը արդեն չորրորդն է Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ի միջև: Առաջինը հայտարարվել էր օգոստոսի 4-ին, երկրորդը` օգոստոսի 10-ին, իսկ երրորդը` օգոստոսի 14-ին:
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ից, երբ Իսրայելը սկսեց «Պաշտպանության սահման» ռազմական գործողությունը, Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 2016 պաղեստինցի, մեծամասամբ քաղաքացիներ: Իսրայելական կողմn ունեցել է 66 զոհ:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը