«Հայ-վրացական տնտեսական համագործակցության խորացումը ձեռնտու է երկու կողմերին»

«Իմ կարծիքով, ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանի պոտենցիալ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և Մաքսային միությանը ինչպես կարող է անդրադառնալ հայ-վրացական հարաբերությունների վրա: Խոսքը առաջին հերթին վերաբերում է տարանցիկ առևտրային փոխադրումներին` այդ թվում նաև գազի մատակարարմանը: Այս պահի դրությամբ այս հարցերի վերաբերյալ դեռևս դժվար է հանգել վերջնական եզրակացությունների: Այնուամենայնիվ, հստակ է, որ կողմերը, համենայնդեպս, չեն փորձի անել քայլեր, որոնք կվնասեն երկկողմ հարաբերություններին»,- մեկնաբանելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակության` պաշտոնական այցը Հայաստանը, panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Նա միևնույն ժամանակ կարևորեց թե՛ վրացական և թե՛ հայկական կողմի այն հավաստիացումները, թե երկու երկրների՝ տարբեր ինտեգրացիոն միավորներին անդամակցությունը որևէ արգելք չի հանդիսանա հայ-վրացական բազմակողմանի համագործակցության համար:

«Կողմերից յուրաքանչյուրը կփորձի իր համար առավել արդյունավետ օգտագործել այն ինտեգրացիոն գործընթացները, որոնց մասնակցելու են իրենք, և ինչու չէ, նաև հարևան երկիրը: Այս առումով Հայաստանին, բնականաբար, առաջինը հետաքրքրում է Վրաստանի` որպես մեզ համար կարևորագույն տարանցիկ երկրի պահվածքը և դիրքորոշումը ի հայտ եկած նոր իրողությունների պայմաններում»- հավելեց մեր զրուցակիցը:

Իր հերթին, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը, փաստեց, որ հայ-վրացական հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքական գերակայություններից մեկն են:

«Համոզված եմ նաև, որ դա երկուստեք ընդունելի իրողություն է և Վրաստանի համար նույնպես չափազանց կարևոր են իր հարավային հարևանի հետ հարաբերությունները: Այս հենքը չափազանց կարևոր է միջպետական հարաբերության կառուցման և զարգացման գործում»,- ասաց Խ.Հարությունյանը:

Կարևորելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակության այցը, մեր զրուցակիցը շեշտեց այն իրողությունը, որ այն հաջորդում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցին Վրաստան:

«Վրաստանի վարչապետի այցը պետք է դիտարկել որպես մեր երկրի ղեկավարի պատոնական այցի տրամաբանական շարունակություն: Ներկայումս Վրաստանում ամենահանգուցային պաշտոնյան վարչապետն է, և վերջինիս այցը Հայաստան, ըստ էության, խոսում է երկուստեք հետաքրքիր քաղաքական օրակարգ ձևավորելու և այդ օրակարգին լուծում տալու ցանկության մասին: Շատ կարևոր է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը առիթն օգտագործեց և իր գոծընկերոջ հետ քննարկեց վիզային ռեժիմի հետ կապված խնդիրները: Ես համոզված եմ, որ Վրաստանը ՀՀ քաղաքացիների համար ավելորդ քաշքշուկներ չի ստեղծի և կողմերը կգան ընդհանուր հայտարարի»,- նշեց Խ.Հարությունյանը:

Բանախոսը շեշտեց, որ Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններում արհեստական խոչընդոտների ստեղծումը ամենևին չի բխում վրացական կողմի շահերից:

«Կարծում եմ, շատ կարևոր է նաև Հայաստանի` Եվրասիսական տնտեսական միությանը և Մաքսային միությանը անդամակցելու գործընթացում հայ-վրացական հարաբերությունների գործնական երկուստեք փոխշահավետ միջավայրի պահպանումը: Եվ այստեղ կարևոր է, որ վրացական կողմը ավելորդ խոչընդոտներ չստեղծի մեր երկրների տնտեսական հարաբերություններում: Բոլորովին վերջերս ԱՄՆ ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը իր դժգոհությունը հայտնեց առ այն, որ Վրաստանի կառավարությունն ավելի կոշտ դիրքորոշում չի որդեգրել Ռուսաստանի հանդեպ՝ կապված Ուկրաինայի դեպքերի հետ: Պաշտոնական Թբիլիսին, ըստ էության, հայտարարեց, որ չի միանա Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին: Սա խոսում է այն մասին, որ վրացական կողմը լրջորեն մտահոգված է, որպեսզի ռուսական, ավելի շուտ Եվրասիական տնտեսական ինտեգրացիոն գործընթացներում ներառված երկրների շուկան իր համար մնա մատչելի: Չպետք է մոռանալ, որ այս շուկան Վրաստանի համար ավանդական շուկա է, մինչդեռ եվրոպական շուկա նրանք նոր են մուտք գործելու և դեռ պարզ չէ, թե ինչ հաջողությամբ»,- ասաց Խ.Հարությունյանը:

«Այս տեսանկյունից հայ-վրացական տնտեսական համագործակցության խորացումը շատ ձեռնտու է երկու կողմերի համար: Հայկական ընկերությունները նույնպես ունեն ավանդական գործընկերային հարաբերություններ իրենց վրացի գործընկերների հետ: Եթե դրան ավելացնենք նաև այն, որ Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի, այսօր օգտվում է ԵՄ-ի հետ արտոնյալ առևտրային`«GSP+» ռեժիմից, ապա պատկերը ամբողջական կդառնա: Սա իր հերթին նշանակում է, որ Հայաստանում արտադրված 7700 անվանատեսակ ապրանքներ կարող են Եվրոպական շուկա մտնել առանց մաքսային խոչընդոտների: Վրաստանը կարող է օգտագործել այն հնարավորությունը ևս Եվրոպական շուկան էլ ավելի մատչելի դարձնելու համար»,- եզրափակեց մեր զրուցակիցը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}