Պորոշենկոն Մերկելին անվանել է Ուկրաինայի փաստաբան
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այսօր Կիևում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում նրան անվանել է «լավ ընկեր և Ուկրաինայի ուժեղ փաստաբան»: Այս մասին գրում է Լենտա. ռու կայքը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքին:
Պորոշենկոն հայտարարել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում նա Գերմանիայի կանցլերի հետ շփվել է ավելի քան 20 անգամ, ինչը «շատ է օգնել Ուկրաինային շահերը պաշտպանելու գործում»: Նա նաև խորհրդանշական է համարել այն փաստը, որ Մերկելը Ուկրաինա է այցելել երկրի Պետական դրոշի օրը և Անկախության օրվա նախօրեին:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ն էլ գրում է, որ Մերկելի խոսքով, Արևմուտքի երկրները պատրաստ են բազմամիլիոնանոց վարկեր տրամադրել Ուկրաինային: Նրա խոսքով, Ուկրաինային անհրաժեշտ է հումանիտար և տեխնիկական օգնություն:
Մերկելն ընդգծել է, որ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել խաղաղ երկխոսություն: