Հասարակություն 13:08 27/08/2014

Այս պահին իշխանափոխության գնալու ռեսուրս ընդդիմությունը չունի. Լեռնիկ Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այն կարծիքներին, թե երկրում հնարավոր է իշխանափոխություն լինի` նշեց, որ քաղաքական դաշտում աշնանը միշտ էլ թեժ է լինում, սակայն ընդդիմության մոտ չի տեսնում իշխանափոխություն իրականացնելու ռեսուրս:

«Իհարկե կլինի ակտիվություն, քանի որ բազմաթիվ խնդիրներ կան: Այսինքն` ընդդիմության մոտ ակտիվանալու հիմքերը կան, սակայն այդ ամենին հասնելու համար ընդդիմությունը նախ պետք է խնդիրները ճիշտ ձևակերպի: Միայն հանրահավաքներով հարցերը չեն լուծվում: Հարկավոր է մշտապես լուրջ կազմակերպչական և գաղափարական աշխատանք իրականացնել: Մինչդեռ այս պահին իշխանափոխության գնալու ընդդիմության ռեսուրսը չեմ տեսնում, բացի գաղափարականից»,- ասաց Լ.Ալեքսանյանը` հավելելով, որ ամռան ընթացքում ինքը չի տեսել որևէ ընդդիմադիր կուսակցության մարզային գրասենյակ, որն աշխատի:

Նրա խոսքերով` զուտ հրապարակային հայտարարություններով հնարավոր չէ արդյունքի հասնել: Պետք է գնալ մարդկանց մեջ, որպեսզի նրանց դժգոհությունները ճիշտ հասկանաս:

«Ընդդիմությունն ինքն էլ չգիտի, թե որքան ռեսուրս ունի, ինքն իր հույսը դրել է դժգոհող մասսայի ակտիվության վրա»,- ասաց պատգամավորը:

Ասուլիսի մեկ այլ բանախոս, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ հակադարձելով իշխանության ներկայացուցչին ասաց, որ մեր իշխանությունը մտածում է` ընդդիմության կազմակերպած միտինգներին 50 հազար մարդ չի մասնակցի, բայց, ըստ Բոստանջյանի` ի՞նչ կապ ունի, թե ինչքան մարդ կմասնակցի:

«Առաջին հերթին իշխանությունը թող իր գործն անի, լավ կառավարի երկիրը: Դուք Ձեր գործը արեք, Ձեր քաղաքացուն արժանավայել պահեք, ինչ հնարավոր է` մաքսիմալ արեք մեր երկրի կառավարման համար: Ի՞նչ կապ ունի փողոց դուրս կգան, թե դուրս չեն գա: Եթե դու էդ ամենն անես ու հասարակությունը հակված կլինի փողոց դուրս գալու` կասենք էս ինչ անշնորհակալ հասարակություն է: Տա Աստված, որ դուրս չգան, մեր երիտասարդները վտանգի չենթարկվեն, բայց դրա համար հարկավոր է աշխատել»,- ասաց Վ.Բոստանջյանը:

«Այո, եթե ընդդիմությունն իր խնդիրները ձևակերպի ոնց որ դուք եք ասում` լավ աշխատեք, իշխանության մեջ կան մարդիկ, որ չեն աշխատում, լավ պաշտոնյա չեն և այլն: Բայց եթե խնդիրը միայն և ամեն գնով իշխանափոխությունն է, դա այդպես չէ»,- նրան էլ հակադարձեց Լ. Ալեքսանյանը:

ՀՀԿ-ական պատգամավորը նաև նշեց, որ իր համար շատ անսպասելի էր հասարակության արձագանքը սահմանային դեպքերին. «Հասարակությունը շատ ավելի ճիշտ արձագանքեց վերջին սահմանային դեպքերին, քան քաղաքական ուժերը, նույնիսկ իշխանական: Բոլորը գնացին հասարակության ետևից, իհարկե կային ազնիվ մղումներով սահման գնացողներ, ինչպես նաև այնպիսի մարդիկ, որոնք շոու էին անում: Այդպիսի մարդիկ կային թե իշխանության, թե ընդդիմադիր ուժերի մեջ: Այսինքն` եթե ընդդիմությունը ճիշտ ձևակերպի իր խնդիրները` կարողանա հասարակությանը տանել իր ետևից»:

Վ.Բոստանջյանը անդրադառնալով երկրի սոցիալական խնդիրներին, նշեց, որ այսօր մեր երկրում կան բազմաթիվ չլուծված, կնճռոտ հարցեր, որոնց ճնշող մեծամասնությունը սոցիալական բնույթի են. «Իհարկե, լինելով փոքր երկիր ամեն ինչ չէ, որ մեզանից է կախված: Մենք ավելի շատ հետևողների դերում ենք, բայց կան կենցաղային բնույթ կրող բազմաթիվ խնդիրներ, որոնք ակնհայտորեն կարող են լուծվել: Այդ առումով ունենք խոցելիություն»:

Ինչ վերաբերում է քառյակի ներկայացրած 12 կետերին, տնտեսագետը նշեց, որ դա ծրագիր չէ, դրանք այն բոլոր խոցելի տեղերն են մեր իրականության, որ իշխանությանն ասում են մի արեք:

«Ոնց որ ծնողը երեխային ասի` անկարգություն մի արա, գողություն, թալան մի արա: Ես մտածում եմ, որ մենք այս պահին ըստ էության նման մի վիճակում ենք գտնվում»,- նշեց Վ.Բոստանջյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:02
Ոստիկանական գվարդիան ձևավորելու համար կլուծարվեն մի շարջ ստորաբաժանումներ
«Սահմանվող կարգավիճակով Ոստիկանական գվարդիան լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում՝ վերացնելով վերջինիս երկակի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Սոցիալան ցանցերում տարածվում է տեսանյութ, որտեղ ադրբեջանցի դիմակավորված սահմանապահներն ադրբեջանականդրոշի ներքո ասում են. «Ներկայումս...
Աղբյուր` Panorama.am
13:52
Այս իշխանությունը Հայաստանը դարձնելու է «քպստան». Մինասյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը համոզված է, որ այսօր ոստիկանական ուժերի կողմից անհամաչափ ուժ է...
Աղբյուր` Panorama.am
13:38
Հենց գալիս է տրամպլինով թռնելու պահը՝ մեր սիրելի տնտեսվարողները արգելակները միացնում են. Նիկոլ Փաշինյան
«Հիմա շրջանառության հարկը 120 մլն է, և եթե տնտեսվարողները մինչև այդ թիվն են հասնում, վճարում են շրջանառության հարկ, դրանից ավել արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեսպաններին հրավիրել են փակ հանդիպման
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում հավատարմագրված դեսպաներին, միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:02
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարողացել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ողբերգական դեպք Զատիկյանի անվան դպրոցում. Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները շոկի մեջ են
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում արդեն մի քանի օր է՝ սուգ է։ Չեղարկվել են բոլոր միջոցառումները, տեղի չեն ունենա Վերջին Զանգի...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Ընդդիմությունը մեզ մեղադրում է Տավուշի սահմանամերձ ադրբեջանական չորս գյուղերը հանձնելու մեջ »,- Ազգային ժողովում ունեցած ելույթում...
Աղբյուր` Panorama.am
12:50
Ես զարմացա, երբ արձանագրեցի, որ ուսուցիչներ կան, որ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
«Չնայած 2023-ի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք Կիրանց գյուղ. Բագրատ Սրբազան
«Փոխգնդապետ Աղաբաբյանն ասաց, որ կա նման օրենք, այլևս գյուղից գյուղ տեղափոխվելուց պետք է անձնագիր ունենալ»
Աղբյուր` Panorama.am
12:23
Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ գողականով գումարի «վազվռատ անելը» ստանձնելու համար
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
12:02
Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ սեփական պետություn. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասին
«Այսպես կոչված կառավարության ղեկավարը երեկ արդեն ինչ-որ բաներ է ասել ճնշումների, հարկադրաքի տակ։ Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ...
Աղբյուր` Panorama.am
11:59
Կիրանցում մեքենայի անիվը ծակած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«Այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքներն ոտնահարվեցին, թերությունները բազմապատկվեցին, շարունակական սպառնալիքներն այսօր ակնհայտ երևում...
Աղբյուր` Panorama.am
11:12
Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ  անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ «Ազգային ճակատը» հայտնում է, որ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցի սիրելի քույրերին ու եղբայրներին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն-հորդոր, որտեղ ասված է. «Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
«Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Մեկ մարդու երևի մի տասը բերետավոր խփելով տանում էին. Կիրանցին մանրամասներ է պատմում
«Մենք  կանգնած էինք, եկան մեծ քանակությամբ բերետավորներ ու խփելով, քարշ տալով, ձեռքներս ոլորելով մեքենաներ նստացրեցին ու անհասկանալի...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ոստիկանության 12 մեքենայի ապահովագրման մրցույթը չեղարկվում է, քանի որ արդեն ապահովագրված են եղել «ՍԻԼ Ինշուրանս»-ում
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Հրապարակ». Շարժումը պետք չէ խեղդել Կիրանցում. Բագրատ Սրբազան
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Տավուշի թեմի նստավայրում` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, մինչև ուշ երեկո քննարկել են...
Աղբյուր` Panorama.am
10:09
«Փաստ». «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ
«Փաստ»-ը գրում է. ««Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդական ընդվզման ծավալվելուն զուգահեռ ավելի ու ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:06
«Հրապարակ». Ալիևյան ռեժիմի նենգ մտադրությունների մասին է խոսում հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ սկսած արշավը
«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը: Գերիների...
Աղբյուր` Panorama.am
10:06
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ արձակեցին։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։...
Աղբյուր` Panorama.am
10:00
Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. «Ժողովուրդ»
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ»․ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, Հայաստանի նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ներկայում քաղաքական դաշտում առկա է որոշակի վակուում: Ըստ այդմ,...
Աղբյուր` Panorama.am
09:57
Կան մարդիկ, համազգեստով կամ առանց համազգեստ, մասնակցում են Հայաստանի անվտանգության և հեռանկարի հուղարկավորմանը. Աբրահամյան
«Ում և ինչ են խոստացել կամ որքան հավելավճար են տվել, դա հարցի միայն մեկ կողմն է»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}