Թե ինչ են քննարկել Ծառուկյանն ու Տեր-Պետրոսյանը, կարելի է միայն գուշակել. Սաֆարյան (տեսանյութ)
Եթե թեժ աշնան ներքո քաղաքական ուժերը հասկանում են ընդամենը իրենց տարրական ակտիվությունը խորհրդարանում կամ դրանից դուրս, ապա մեր բոլոր աշուններն էլ այդ առումով թեժ են եղել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ԱԺ աշնանային նստաշրջանի մասին՝ ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը:
«Սպասումներ են ձևավորվել քառյակի հետաձգված հանրահավաքի հետ, որը պետք է տեղի ունենար մայիսին»,-նշեց Սաֆարյանը:
Ըստ նրա՝ Լևոն Տեր-Պետրոսյանը իր և ՀԱԿ-ի ակտիվությունը կապում է սպասվող սահմանադրական հանրաքվեի հետ:
«Քառյակը չի խուսափում մեղադրել իշխանությանը, որ խաղի կանոնների փոփոխությամբ նա ոչ թե հեռանում է իշխանությունից, այլ փորձում է վերարտադրել այն: ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի համար չափազանց կարևոր է դարձել այդ կանոնների փոփոխության թույլ չտալը»,-ընդգծեց բանախոսը:
Անդրադառնալով երեկ կայացած Ծառուկյան և Տեր-Պետրոսյան հանդիպմանը Սաֆարյանն ասաց. «Կարելի է միայն գուշակել, թե նրանք ինչ են քննարկել: Թերևս դա եղել է սահմանադրական բարեփոխումների խնդիրը»:
Հետագա անելիքների, արտաքին և ներքին քաղաքական զարգացումների մասին Սաֆարյաին դիտարկումներն առավել մանրամասն՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ