Վլադիմիր Գասպարյանը պատիժներին փիլիսոփայորեն է մոտենում. Շանթ Հարությունյանի գործի մասին
«Վրեժխնդրությունն ամենավատ բանն է, որ գոյություն ունի: Ինքս չեմ կարծում, որ դատարանը նման մոտեցում կցուցաբերի: Ես ուղղակի ակնակալում եմ, որ այդպես չի լինի»,- «Արզնի» օդանավակայանի տարածքում ոստիկանության զորքերի ուսումնական զորավարժության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի գործով դատախազը նրա համար 7, իսկ որդու համար 5 տարի ազատազրկում է պահանջում, հասարակական-քաղաքական շրջանակներում կարծիք կա, որ սա վրեժխնդրություն է, կապ չունի օրինականության հետ:
Ոստիկանապետը նշեց, որ հակված է մտածել այլ կերպ. «Եթե մարդ շտկվող է, կշտկվի մեկ ժամում, մեկ օրում, մեկ տարում: Եթե շտկվող չէ, չի շտկվի տաս-քսան տարում: Ես այդ պատիժներին մի քիչ փիլիսոփայորեն է մոտենում: Կարծում եմ՝ այդպես չի լինի»:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց