Ոստիկանապետ Վ. Գասպարյանը՝ ձևավորված քննչական կոմիտեի մասին
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շատ լավ է վերաբերում ՀՀ քննչական կոմիտեի ձևավորմանը: «Արզնի» օդանավակայանի տարածքում ոստիկանության զորքերի ուսումնական զորավարժության ժամանակ լրագրողների հետ զրույցում ոստիկանապետը նշեց. «Ոստիկանության համար դա հրաշալի վիճակ է, որ ոստիկանությունը ձերբազատվի քննություն, նախաքննություն ընթացքի կոնֆլիկտից: Կարծում եմ՝ տարանջատումը ճիշտ է, ամեն մեկն իր գործի, մարտավարության, սկզբունքների, արածի ու չարածի համար ինքը պետք է պատասխան տա: Կարծում եմ՝ դա օգուտ է նաև քաղաքացուն»:
Վ. Գասպարյանի խոսքով, ճիշտ է, որ ինքը միաժամանակ չղեկավարի օպերատիվը, քննչականը. «Թող առանձին լինի: Կարծում եմ՝ ավելի ազնիվ ու տեսանելի կլինի: Դա լավ մոտեցում է»:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հուլիսի 18-ի հրամանագրով Աղվան Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ: Իսկ նախօրեին արդեն նշանակվել են նաև քննչական կոմիտեի նախագահի տեղակալները:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց