Բելգիայի վարչապետը Օբամայից երկու արկղ գարեջուր է ստացել
Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից երկու արկղ ամերիկյան գարեջուր է ստացել՝ Բրազիլիայում աշխարհի գավաթի իրենց երկրների խաղերի ժամանակ գրազը հաղթելու համար:
Հղում անելով տեղական լրատվամիջոցներին` «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը հայտնում է, որ Բելգիայի վարչապետն իր թվիթերի էջում մարտահրավեր է նետել Օբամային՝ առաջարկելով, որ կողմը պարտվի, մյուսին երկու արկղ գարեջուր տրամադրի:
Հունիսի 27-ի խաղն ավարտվել է 2:1 հաշվով՝ հօգուտ Բելգիայի հավաքականի:
Այժմ Բելգիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ դի Ռուպոյի համար Օբամայի կողմից Բրյուսել է առաքվել երկու արկղ «Սամուել Ադամս» գարեջուր: Լուրն արդեն հաստատել է նաև Բելգիայի վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը