Մենք անկախացանք Սովետական միության գործող օրենքներով. Արամ Մանուկյան (տեսանյութ)
«Կրակոցներ էին, զոհեր, իսկ երկրաշարժի գոտում ուղղակի քաոս էր: Այդ ժամանակ Սովետական միությունը կար և պայքարում էր, որ միության երկրները չանկախանային»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով մինչ անկախանալը երկրում տիրող իրավիճակի մասին ասաց ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Բայց մենք խելոք էինք այնքան, որ գնացինք ամենաքիչ կորուստների ճանապարհով: Մենք անկախացանք Սովետական միության գործող օրենքներով: Սովետական միությունը հայտարարեց միության պահպանման մասին հանրաքվե, իսկ մենք նույն այդ օրենքով հայտարարեցինք Հայաստանի անկախության մասին հանրաքվե»,-նշեց Մանուկյանը:
Ըստ նրա՝ Սովետական միությունը իրավաբանորեն ոչինչ չեր կարող ասել, թե ինչու երկիրը գնաց այդ ճանապարհով, որովհետև գործում էին հենց այդ օրենքով:
«Համեմատած այլ երկրների, դա ամենալեգիտիմ, հանդարտ ու խելացի կազմակերպված հանրաքվեն ու անկախությունն էր»,-ավելացրեց Մանուկյանը:
Անկախության անցնելու ժամանակաշրջանի քաղաքական ուժերի և ոգևորության ալիքի մասին ՀԱԿ խմբակցության քարտուղարի դիտարկումներն առավել մանրամասն՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին