ՀՀ Նախագահի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում. մեկնաբանում են արևելագետները

Սեպտեմբերի 26-ին ՄԱԿ-ի ԳԱ 69-րդ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, դրանում հնչեցված առանձին դրույթների նշանակությունը մեկնաբանելու համար Panorama.am-ի թղթակիցը զրուցել է փորձագետների հետ:

Վարդան Ոսկանյան, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դոցենտ
«ՀՀ Նախագահի կողմից ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Իրաքի հյուսիս-արևմուտքում եզդի բնակչության պաշտպանության անհրաժեշտության մասին հնչեցրած դրույթը չափազանց կարևոր և ինչ-որ առումով աննախադեպ է: Սրանով Հայաստանի պետությունն, ի դեմս երկրի ղեկավարի, հանդես է գալիս ոչ միայն իր քաղաքացիներին կամ աշխարհասփյուռ հայությանն առնչվող խնդիրների արծարծմամբ, այլ նաև հայերի ու Հայաստանի հետ դարավոր բարեկամության ավանդույթներ ունեցող և իսլամական ծայրահեղականների կողմից սոսկալի սպանդի ենթարկված պետականազուրկ եզդի ժողովրդի պաշտպանության դիրքերից:

Առաջնահերթ նշանակություն ունեցող մարդասիրական բաղադրիչից բացի նման մոտեցումը լրջորեն բարձրացնում է մեր երկրի միջազգային վարկը և հեղինակությունը՝ Հայաստանը դուրս բերելով միջազգային հարաբերությունների որակապես բոլորովին նոր հարթություն, որտեղ սա մեր երկրի կողմից ամենաբարձր մակարդակով հղված, փաստորեն, առաջին ազդակն էր՝ ուղղված մեր հանդեպ բարեկամական զգացմունքներ տածող տարածաշրջանի պետականազուրկ ժողովուրդներին»:

Նախագահի ելույթի հաջորդ կարևոր հանգամանքը, որի վրա արժե սևեռել ուշադրությունը, Ադրբեջանի կողմից, այսպես կոչված, կրոնական համերաշխության գործոնի շահարկման արձանագրումը և հիմնավորված կերպով դրա սնանկ և անհեթեթ ճանաչումն էր՝ հատկապես Հայաստանի և Իրանի օրինակելի հարաբերությունների մատնանշմամբ, այն դեպքում, երբ Բաքվի վարչակարգը ոչ միայն պարբերաբար սրում է Թեհրանի հետ հարաբերությունները՝ դրանք հասցնելով նույնիսկ սահմանային միջադեպերի, այլ նաև աննախադեպ հալածանքներ իրականացնում իր երկրի հավատացյալ մահմեդական քաղաքացիների հանդեպ՝ ընդհուպ մինչև ձերբակալություններ ու բանտարկություն, ազանի արգելում, մզկիթների փակում կամ ավերում»:

Լևոն Հովսեփյան, թուրքագետ, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող
«Նախագահի ելույթը հայ-թուրքական հարաբերությունների մասով արտացոլում էր Հայաստանի կողմից այդ գործընթացում դրված սկզբունքներին ու իր դիրքորոշմանը հավատարիմ մնալու փաստը, ինչը հնարավորություն է տալիս հետայսու նաև այդ հարցում գործել անկաշկանդ ու վստահ: Թուրքիայի հայտնի դիրքորոշման շարունակման պարագայում Հայաստանի կողմից երբեք չի բացառվել հայ-թուրքական արձանագրությունների ետ կանչումը խորհրդարանից, չնայած դրանք դեռ մնում են խորհրդարանի օրակարգում: Հայաստանն այս ողջ ընթացքում իր դիրքորոշման ու բանակցային գործընթացում դրված սկզբունքների հարցում եղել է հաստատակամ, ավելին` մինչև օրս էլ հնարավորություն տալով պաշտոնական Անկարային վերախմբագրելու իր քաղաքականությունն ու դիրքորոշումը: Ակնհայտ է, որ Թուրքիայի նման մոտեցման պարագայում հայկական կողմից խնդիրը պետք է ինչ-որ լուծում ստանար, ինչն էլ կարող է լինել արձանագրությունների ետ կանչումը: 

Այդուհանդերձ, հայ-թուրքական արձանագրությունները, չնայած ոչ արդյունքի, այլ գործընթացային մակարդակում կատարել են իրենց ֆունկցիաները, որոնցում Անկարան հայտնվել է «անվստահելի» գործընկերոջ կարգավիճակում, որը տապալել է գործընթացը և պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է իր վրա: Հայաստանի կողմից արձանագրությունների ետ կանչումը լիովին ընկալելի և արդարացված կլինի միջազգային հանրության կողմից, այն դերակատարների, որոնք կանգնած էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սատարողների շարքում»:

Սարգիս Գրիգորյան, արաբագետ, իսլամագետ
«Նախագահ Սարգսյանի ելույթի սկզբում բավականաչափ տեղին էր թվարկել այն երկրների անունները և շնորհակալական խոսք հասցեագրել նրանց, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այդ թվում միակ մուսուլմանական երկիր Լիբանանի անունը: Դա ուղերձ էր սթափվելու այն երկրներին, այդ թվում մուսուլմանական երկրներին ու հասարակություններին, որոնց հիշողություններում դեռևս արթուն են Հայոց Եղեռնի ցավալի իրադարձությունները: 

Հատկանշական է, որ նախագահը բարձրաձայնեց Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող գործընթացները՝ դրանք դիտելով որպես էթնո-կրոնական փոքրամասնություններին ուղղված սպառնալիք: Տեղին էր այդ երկրներում իրականացվող ոճրագործությունների ետևում կանգնած ուժերին նախագահի կողմից «ատելություն դավանող խմբեր» բնորոշումը՝ չորակելով վերջիններին մուսուլմանական, կամ իսլամական տերմիններով, ինչը, զանազան տարակարծությունների և թյուրըմբռնումների տեղիք կարող էր տալ:

Բարձրաձայնելով Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցման մասին` Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ հայության համար սուրբ են Հայաստանից դուրս գտնվող բոլոր հայկական պատմամշակութային և կրոնական օբյեկտները, իսկ պայթեցման ետևում կանգնած ուժերի նման գործողությունը «հանցավոր անաստվածություն» բնորոշումը բավական ճիշտ ու տեղին մեջբերում է հատկապես պայթեցումն իրագործած մուսուլմանների համար:

Անդրադառնալով Սիրիայում և Իրաքում ստեղծված աղետալի վիճակին` նախագահը ևս մեկ անգամ նշեց այն տասնյակ հազարավոր հալեպահայերի ծանրագույն վիճակն ու տեղի ունեցող զարգացումների վտանգավորությունը հայերի համար, որը պետք է դիտարկվի մարդկության դեմ ուղղված հանցագործությունները կանխարգելող ՄԱԿ-ի հանձնարարությունների շրջանակում:
Շատ կարևոր էր նաև հայ խաղաղապահների առաքելության մասին խոսելը, որոնք մոտ ապագայում տեղակայվելու են Լիբանանում: Բացի այդ, նախագահի կողմից ընդգծվեց այն երկար տարիների փորձը, որը ձեռք են բերել հայ խաղաղապահները, իրենց առաքելությունն իրականացնելով նաև Իրաքում և Աֆղանստանում, որտեղ ոչ բոլոր երկրները խիզախություն ունեն ուղարկել իրենց խաղաղապահներին»:


Արմեն Պետրոսյան, արաբագետ, տարածաշրջանային խնդիրների հարցերով փորձագետ
«ՀՀ նախագահի՝ ընդամենը 17 րոպեանոց ելույթը պարունակում էր Հայաստանի և հայ ժողովրդի շահերին, միջազգային արդի մարտահրավերներին, տարածաշրջանային առանցքային հիմնախնդիրներին առնչվող կարևորագույն շեշտադրումները՝ բովանդակելով երախտիքի խոսքից, համամարդկային սպառնալիքների բարձրաձայնումից, մինչև մեր երկրի պաշտոնական դիրքորոշման և գործողությունների հիմնավորված ներկայացմանն առնչվող դրույթներ՝ շաղկապված պատմական իրադարձությունների և ներկա գործընթացների օրինաչափ կապի վրա: 

Այս համատեքստում, չափազանց հատկանշական և ազդեցիկ է այն հանգամանքը, որ Հայաստանի համար առանցքային հիմնահարցերը ներկայացվում են համամարդկային խնդիրների տեսանկյունից, երբ օրեր առաջ Սիրիայում իսլամական ծայրահեղականների կողմից Դեր-Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցման անմարդկային գործողության մատնանշմամբ ընդգծվում է Սիրիայում և Իրաքում էթնոդավանական փոքրամասնություններին, նրանց գոյությանը, հոգևոր և մշակութային ժառանգությանն առնչվող մարտահրավերները: Կամ, երբ սիրիահայ համայնքի առջև ծառացած խնդիրները պայմանվորվում են ընդհանուր առմամբ ողջ սիրիացի ժողովրդի համար առաջացած հրամայականներով: Չափազանց կարևոր է նաև, որ Սերժ Սարգսյանի ելույթով հերթական անգամ ընդգծվեց այն իրողությունը, որ Հայաստանը համարվում է պետությունների միջազգային ընտանիքի լիարժեք և լիիրավ անդամ՝ հանդես գալով ոչ միայն խնդիրները բարձրաձայնողի դիրքերից, այլև որպես դրանց հաղթահարմանն ուղղված գործողությունների պատրաստակամ մասնակից, ինչը նախագահի խոսքում դրսևորվեց խաղաղպահ առաքելություններին մեր երկրի մասնակցության մատնանշմամբ:

Հայաստանի նախագահի ելույթից հատկապես կառանձնացնեի նաև այն հատվածը, երբ միջազգային ամենաբարձր՝ ՄԱԿ-ի ԳԱ-ի ամբիոնից ներկայացվեցին ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ կազմակերպության մյուս առանցքային մարմնի՝ ԱԽ-ի ընդունած 4 բանաձևերի դրույթները պաշտոնական Երևանի կողմից ակտիվ ռազմական առճակատման և հատկապես ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով ստեղծված օբյեկտիվ խոչընդոտների պայմաններում հնարավորինս իրագործելու իրողության փաստական հիմնավորումները, ինչի միջոցով միջազգային հանրությանը ներկայացվեց սպառիչ պատասխանը մեր հարևան պետության իշխանությունների կողմից անընդհատ և անհիմն կերպող թմբկահարվող մեղադրանքների՝ Հայաստանի կողմից միջազգային իրավունքի նորմերը խախտելու, վերոնշյալ բանաձևերը չկատարելու առնչությամբ: Հիրավի, Հայաստանի նախագահի հնչեցրած շեշտադրումները, ինչպես նաև հիշատակած միջազգային արդի գործընթացներում ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի գործողության օբյեկտիվ օրինակներն լիարժեքորեն տալիս են Արցախի Հանրապետության գոյության և որպես հակամարտության կարգավորման գործընթացի լիիրավ մասնակցի իրավական հիմնավորումը»:

Նախորդող`
Սերժ Սարգսյան. Ադրբեջանը փորձում է շահարկել կրոնական համերաշխության գործոնը
Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում հիշեցրել է, որ ԱԽ բանաձևերի պահանջները Ադրբեջանի կողմից չեն կատարվել
Ադրբեջանի վարքագծի անտեսումը բերել է ամենաթողության. ՀՀ նախագահ
Սերժ Սարգսյան. «Մոտ ապագայում հայ խաղաղապահներ կտեղակայվեն Լիբանանում»
«Սիրիայում և Իրաքում վիճակը պետք է դիտարկվի մարդկության դեմ ոճրագործությունները կանխելու հանձնառությունների շրջանակում»
Սերժ Սարգսյան. «Երևանը քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը»
ՀՀ նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:23
Շատ լավ եմ անում. Փոխոստիկանապետը Կիրանցում ցուցարաների նկատմամբ բռնություն գործադրելու մասին
«Շատ լավ եմ անում, իրավական հիմքերն ունեմ և սահմանված կարգով իրականացվել է»,-ասաց փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը պատասխանելով...
Աղբյուր` Panorama.am
22:50
Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը  ինչո՞ւ է  ճշգրտում Տավուշի մարզից բնակչության...
Աղբյուր` Panorama.am
22:42
Վաղը կներկայացնենք հաջորդ քայլերը, պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում.Գառնիկ Դանիելյան
Կիրանցում անհանգստություն կա՝ մարդիկ ահաբեկված են սեփական իշխանությունների կողմից իրականացվող տեռորից, բայց վճռական են տրամադրված։ News.am-ը...
Աղբյուր` Panorama.am
22:26
Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը
Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝...
Աղբյուր` Panorama.am
22:01
350 բնակիչ ունեցող Կիրանցում 3000 բերետավոր կա․ Գյուղի բնակիչ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Կիրանցում տեղադրված վրաններն էլ չկան, 350 բնակիչ...
Աղբյուր` Panorama.am
21:48
Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հերթական բողոքի ակցիա է սկսվել
Հինգշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ սկսվել է հերթական բողոքը «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
21:33
«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը` «Եվրատեսիլ»-ում
«Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա»  խմբի երկրորդ փորձն է եղել...
Աղբյուր` Panorama.am
21:22
Վահան Քերոբյանի ավագ եղբայրը կառավարության դիմաց բողոքի ակցիա է անցկացրել
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի ավագ եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը այսօր «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան
 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի պատասխաններ։...
Աղբյուր` Panorama.am
20:23
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է․ «Հարգելի գործընկերներ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող...
Աղբյուր` Panorama.am
20:03
Ախր էլ ոնց ասեմ, որ ձեր հուզականության ու մարդկային որակներին ազդեմ, չգիտեմ․ քաղաքացին՝ ոստիկանին
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։Քաղաքացիները շարունակում են ոստիկաններից պահանջել, որպեսզի բացեն ճանապարհը։ Ոստիկանները պատ...
Աղբյուր` Panorama.am
19:34
«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ «Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել...
Աղբյուր` Panorama.am
19:17
Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են․ «Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն 2024թ. ապրիլի 18-ին...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին
Այսօր` մայիսի 2-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:52
Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:39
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում։ «Սիրելի՛ կենտրոնցիներ,...
Աղբյուր` Panorama.am
18:30
«Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Քանի սրանք իշխանության...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են նոր արագաչափեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Երևան քաղաքում մայիսի 2-ին երեկոյան ժամերին, 3-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ին՝ ինտենսիվ,...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մասիսում արագ քշելու մասին դիտողությունն ավարտվել է մահակներով ծեծով
Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 30-ի ժամը 22.20-ին  զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս...
Աղբյուր` Panorama.am
17:46
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկվել է 200 մլն դոլար տրամադրել արցախցիների օժանդակության համար և օգնել Հայաստանի պաշտպանունակությանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամներ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Նազենի Հովհաննիսյան. Սիրտս էնքան նեղ է
Դերասան, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Բագրատ Սրբազանի լուսանկարն ու գրել. «Տավուշի գյուղերը...
Աղբյուր` Panorama.am
17:43
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
«Ժողովրդին ներողություն կասեք մեր փոխարեն, որ չկարողացանք գալ այս լարված պահին»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն այս դեպքում ունի կոնկրետ պարտավորություններ. ՄԻՊ-ը՝ կիրանցիների սեփականության իրավունքի մասին
Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություն ունի Կիրանցում այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:16
Պարզվել են ԶՈւ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները
Զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
17:13
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
«Հասկացել եմ, որ ինչ կատարվում է Տավուշում, այս շենքից է որոշվում և այստեղ չփոխելու դեպքում, տեղի է ունենալու այն, ինչ պլանավորել են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
«Այն շարժումը, որը ծավալվում է այսօր Տավուշում այլևս ազգային-ազատագրական պայքար է»,-ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նամակը է ուղղվել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված  առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}