Հայաստանը շուտով կդասվի ծերացած ազգաբնակչությամբ երկրների շարքին
«Այսօր Հայաստանում 60-ից ավելի տարիք ունեցող բնակչության թիվը հասնում է մոտ 13 տոկոսի: 13 տոկոսը ծերացող ազգերի վերին շեմն է: Այսինքն՝ մենք շուտով կհատենք այդ շեմը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս վիճակագրությունը ներկայացրեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Նրա ներկայացմամբ, այն հասարականության մեջ, որտեղ 60 տարեկանից բարձր տարիք ունեցող մարդկանց թիվը կազմում է բնակչության 8 տոկոսը, ապա այդ երկիրը համարվում է երիտասարդ, 8-13 տոկոսը` ծերացող, սկսած 13 տոկոսից ՝ ծերացած:
Ըստ նրա, եթե Հայաստանում որևէ քաղաքականություն չիրականացվի, ապա 2050 թվականին 65-ից բարձր ազգաբնակչության թիվը կկազմի 23 տոկոս, իսկ 60-ից բարձրը՝ 26-27 տոկոս: Եթե որոշակի քաղաքականություն կիրառվի, ապա 60-ից բարձր տարիք ունեցողների թիվը 2050 թվականին կկազմի 22 տոկոս:
Առհասարակ, ըստ Հ. Հայրապետյանի, այսօր աշխարհի բնակչության 12 տոկոսը 60-ից բարձր տարիքի մարդիկ են, 2030 թվականին 60-ից բարձր տարիքի մարդիկ ավելի շատ կլինեն, քան մինչև 10 տարեկանները։ 2050 թ. տարեցները կկազմեն աշխարհի բնակչության 2 միլիարդը, որը շատ լուրջ ու մեծ թիվ է:
Նշենք, որ այսօր Տարեցների միջազգային օրն է:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան