Պան Գի Մունը այցելել է «Համաս» շարժման գաղտնի թունելներից մեկը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը այցելել է «Համաս» շարժման` Իսրայելի հարավում գտնվող գաղտնի թունելներից մեկը: Այս մասին հաղորդում է «mignews.com» լրատվական կայքը:
Աղբյուրի փոխանցմամբ` Իսրայել կատարած այցի ժամանակ երկրի զիված ուժերի` ՑԱԽԱԼ-ի ղեկավարությունը նրա համար էքսկուրսիա է կազմակերպել գրոհայինների թունելներով:
Հիշեցնենք, որ Պան Գի Մունը եղել է նաև Գազայի հատվածում, որտեղ հայտարարել է, որ պաղեստինցիների իրավունքների ճանաչումից Իսրայելի հրաժարումն ազդում է խաղաղ բանակցությունների վրա և դրա պատճառով բանակցություններում առաջընթաց չի աևձանագրվում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցը հաջորդել է Կահիրեում անցկացված դոնոր-երկրների համաժողովի ավարտին: Շնորհիվ համաժողովի՝ հաջողվել է Գազայի վերականգնման համար հավաքել 5.4 մլրդ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց