Կրոնական կազմակերպությունները փորձում են դեր խաղալ մեր քաղաքականության մեջ. Ա. Ամարյան (տեսանյութ)
Հայաստանում կրոնական կազմակերպություններն ակտիվացել են և փորձում են դեր խաղալ մեր քաղաքականության մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն»-ի նախագահ՝ Ալեքսանդր Ամարյանը՝ նշելով, որ արտասահմանից նույնպես կրոնական կազմակերպությունների ներգործումը Հայաստան ակտիվացել է:
Հանդիպմանը ներկա «Համահայկական ծնողական կոմիտե»-ի նախագահ Արմեն Բոշյանն էլ նշեց. «Աղանդներում կիրառվում են զոմբիացման տեխնոլոգիաները: Դրանք մշակվել են հաշվի առնելով մարդու հոգեբանական խնդիրները: Կիրառելով տարրական հիպնոսի մեխանիզմներ՝ Հայաստանում ձևավորվում է մի հսկայական բանակ: Ըստ Ամարյանի տվյալների՝ 350 հազար աղանդավոր կա Հայաստանում»:
Բանախոսն ընդգծեց, որ այդ մարդիկ կառավարվող են, ենթարկվում են իրանց առաջնորների հրամանաններին և ցանկացած պահի կարող են ներքաշվել որևէ քաղաքական պրոցեսի մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում: