«Կհաջողվի կանխել «Իսլամական պետություն» անվանումը կրող խմբավորման ընդլայնման միտումները»
Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի` Հայաստանի հետ միջ-խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ռոբին Բյոնիշը նախօրեին նամակ է հղել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը հայտնում է, որ նամակում չեխ պատգամավորն անդրադարձել է «Իսլամական պետություն» անվանումը կրող ահաբեկչական կազմակերպության կողմից Դեր Զորում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու Սրբոց նահատակաց համալիրի նկատմամբ իրականացված բարբարոսական
գործողություններին:
Իր և իր գործընկերների անունից խոստորեն դատապարտելով տեղի ունեցածը` Ռոբին Բյոնիշը նշել է, որ ցնցված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համալիրի նկատմամբ նման անհանդուրժողական գործողություններից:
Պատգամավորը կատարվածի առնչությամբ իր խորին կարեկցանքն է հղել հայ ժողովրդին հույս հայտնել, որ միջազգային հանրությանը կհաջողվի հնարավորինս շուտ կանխել «Իսլամական պետություն» անվանումը կրող ահաբեկչական խմբավորման
ընդլայնման միտումները տարածաշրջանում:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց