Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակ է բացվել
Ֆրեզնոյում հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ԱՄՆ-ում ՀՀ առաջին պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման հանսիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Գրասենյակի բացման արարողությանը հետևած ճաշկերույթին ներկա են եղելև ելույթներով հանդես եկել Ֆրեզնոյի մարզի կառավարիչների խորհրդի անդամները՝ նախագահ Անդրեաս Բորջեսի գլխավորությամբ, Կալիֆորնիայի նահանգային սենատի անդամ Թոմ Բերիհիլը, ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան, 5-րդ շրջանի Վերաքննիչ դատարանի դատավոր Շառլ Փուչիկյանը, օտարերկրյա դիվանագետներ, Ֆրեզնոյի մարզի այլ պաշտոնյաներ:
Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանն իր խոսքում նշել է, որ իր նպատակն ու գլխավոր խնդիրն է սերտացնել հարաբերությունները Ֆրեզնոյի մարզի և Հայաստանի միջև, նպաստել մշակութային և գործարար կապերի ակտիվացմանը:
Միջոցառմանը մասնակցում են ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Վաշինգտոնում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, համայնքային կառույցների մոտ 400 ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին