ԵՄ-ն պարտավորվել է կրճատել ջերմոցային գազերի արտանետման ծավալները
ԵՄ առաջնորդները պայմանավորվել են մինչև 2030 թ. 40 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետման ծավալները՝ 1990 համեմատ: Այս մասին Թվիթերյան իր էջում գրառում է կատարել ԵԽ ղեկավար Հերման Վան Ռոմպեյը:
ԵՄ այս որոշումը ազդանշան է ԱՄՆ-ի, Չինաստանի ու արդյունաբերական այլ երկրների համար, որպեսզի նրանք էլ նման սահմանափակումներ կիրառելու որոշում կայացնեն
«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, բնապահպաններն արդեն հասցրել են քննադատել ԵՄ այս որոշումը, նշելով, որ դա բավարար չէ գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց