Մեքսիկայում սպանությունների կազմակերպման մեջ մեղադրվող նահանգապետը լքել է պաշտոնը
Մեքսիկայի Հերրերո նահանգի ղեկավար Անհել Ագիրեն լքել է իր պաշտոնը, որպեսզի միանա նահանգի տարածքում անհետ կորած տասնյակ ուսանողների որոնողական աշխատանքներին: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով «Ֆրանս Պրեսս»-ին:
«Հուսով եմ այս քայլը կստեղծի համապատասխան քաղաքական մթնոլորտ, որն ուշադրություն կսևեռի այս հարցերի վրա և կպանստի դրանց լուծմանը»,- հայտարարել է Ագրիրեն այս կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Նշենք, որ նահանգի քաղաքական և հասարակական կառույցները արդեն տևական ժամանակ պահանջում էին նահանագապետի հրաժարականը, ինչն իր հերթին կապված է Իգուալա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետ:
Ըստ տեղեկությունների, այս տարվա սեպտեմբերի կեսերին Իգուալայում հանցագործներից և ոստիկաններից կազմված խմբավորումը հարձակվել է ուսանողների բողոքի ակցիայի մասնակիցների վրա: Արդյունքում 6 մարդ զոհվել է, ևս 43-ը` անհետ կորել:
Այս ամենը հարուցել էր նահանգի ուսուցիչների զայրույթը, ովքեր օրերս շրջապատել էին նահանգի Չիլպանսինգո քաղաքում գտնվող Ագիրեի հարազատ Դեմոկրատական հեղափոխության կուսակցության գրասենյակը և շինության վրա զանազան այրվող իրեր նետել:
Հատկանշական է, որ Անհել Ագիրեն օրերս հայտարարել էր, որ պատրաստվում է նահանգում իր նկատմամբ վստահության վերաբերյալ հանրաքվե անցկացնել:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան