Իրավունք 13:00 30/10/2014

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ. Հայաստանում օրենքների նախապատրաստման հարցում իշխանության և ընդդիմության միջև համաձայնություն չկա

Հայաստանում օրենսդրական գործընթացը պետք է ավելի ճկուն և մասնակցային լինի: Այս մասին նշված է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից պատրաստված «Հայաստանի օրենսդրական գործընթացի ամբողջական գնահատում» զեկույցում: Այն պատրաստվել է ՀՀ արդարադատության նախարարության առաջարկով: 

«Այս զեկույցը կազմվել է՝ հասկանալու ոլորտում առկա խնդիրները, մշակելու այն քայլերը, որոնք օրենսդրական ընթացակարգն ավելի արդյունավետ կդարձնեն, ինչը կանդրադառնա իրավական ակտերի, օրենքների որակի վրա: Ինչքան ընթացակարգն արդյունավետ, ճիշտ է հաշվարկված, բնականաբար, արդյունքում ավելի լավ որակի օրենքներ կունենաք»,- ասաց նախարարը:

Հ. Մանուկյանը կարևորեց հետազոտության մասնագիտական և փորձագիտական մոտեցումները՝ նշելով, որ մեծ հաշվով համաձայն է զեկույցում առկա գնահատականների և հատկապես այն գնահատականի հետ, որ ժամկետային սահմանափակումների ամրագրման հետևանքով կարող են խնդիրներ առաջանալ. «Պետք է փորձել գտնել այնպիսի ուղիներ, որ շտապողականությունը չվնասի ընդունվելիք օրենքի որակին»:

Նախարարի խոսքով, պետք է հասկանալ, թե որքանով են օրենսդրական նախաձեռնության հեղինակները, կառավարությունը խորհրդակցում ու հաշվի առնում շահառուների իրավունքները, համապատասխան որոշումները կայացնելիս որքանով են ներգրավում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, որքանով է կառավարությունն ու Ազգային ժողովն արդյունավետ համագործակցում մինչև ԱԺ-ի լիագումար նիստում այդ օրենքների քննարկումը: Հ. Մանուկյանն ասաց, որ բոլոր օղակներում, փուլերում առկա են խնդիրներ:

Նա նշեց, որ կարևոր է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունն օրինագծերի մշակման գործընթացներում, միաժամանակ հավելեց, որ կարելի է ստեղծել մի այնպիսի կենտրոն, որտեղ ներգրավվեն ոչ թե պաշտոնյաներ, այլ միայն մասնագետներ, արդյունքում ստեղծվելիք իրավական ակտերի նախագծերը, հայեցակարգերն ավելի լավ տեսք կունենան:

Զեկույցի շնորհանդեսին ներկա ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը նշեց, որ հաճախ են այն դեպքերը, երբ օրենսդրական նախաձեռնությունը նախագծի տեսքով դնում են շրջանառության, առաջին, երկրորդ ընթերցման ժամանակ տեսնում են, որ կան շահագրգիռ կազմակերպություններ, անձեր, ովքեր իրենց պրակտիկ գործունեությամբ, անմիջական խորհուրդներով կարող են ավելի բարելավել այդ նախաձեռնությունը:

«Այս ուղղությամբ ունենք լուրջ անելիքներ, պետք է ապահովել օրենսդրական նախաձեռնությունների բազմակողմանի քննարկում»,- ասաց ԱԺ պատգամավորը:

Ըստ նրա, ԱԺ հնարավորությունները փոքր-ինչ քիչ են, օրինակ բերեց, ԱԺ-ում կա 12 հանձնաժողով և ԱԺ-ի օրենսդրական նախաձեռնությունների 80 տոկոսը ծանրաբեռնվածության առումով ընկնում է 2-3 հանձնաժողովի վրա:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ժողովրդավարացման բաժնի ղեկավարի տեղակալ Նաթալի Թագվեգերի խոսքով, որպեսզի օրենքները լինեն արդյունավետ և իրագործելի, անհրաժեշտ է, որ գործընթացը, որով նրանք ստեղծվում են, լինի թափանցիկ, ներառական, նախորդվի խորը քննարկումներով: Նա նշեց, որ ԺՀՄԻԳ-ը պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանի ջանքերին՝ բարեփոխելու օրենսդրական գործընթացը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի օրենսդրական աջակցության բաժնի ղեկավար Ալիս Թոմասն ասաց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը արդարադատության նախարարության օժանդակությամբ կկազմակերպի չորս քննարկում՝ նվիրված օրինաստեղծ գործընթացի տարբեր առանձնահատկություններին՝ նպատակ ունենալով Գնահատման մեջ արդեն իսկ ներկայացված առաջարկություններից զատ մշակել նոր՝ լրացուցիչ առաջարկություններ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ըստ նրա, աջակցելու է Հայաստանում Կարգավորիչ դաշտի բարեփոխումների ճանապարհային քարտեզի մշակմանը:

«Հայաստանի օրենսդրական գործընթացի ամբողջական գնահատումն» անդրադառնում է մեծ քանակությամբ օրենքներին, որոնք ընդունվում են տարեկան կտրվածքով՝ արդյունքում ստեղծելով ծանրաբեռնվածություն կառավարության և մասնավորապես Ազգային ժողովի համար: Զեկույցն առաջարկում է, որ քաղաքականության վերաբերյալ իրականացվեն ավելի ինտենսիվ քննարկումներ, շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցություններ, և օրենսդրության ազդեցության գնահատումներ թե նախնական փուլում, թե ողջ օրենսդրական գործընթացի ընթացքում:

Ըստ Գնահատման, մտահոգության տեղիք են տալիս հետևյալ ոլորտները. օրենսդրական գործընթացը չափազանց ֆորմալացված է, իսկ սահմանված ժամկետները՝ կարծր, օրենսդրական գործընթացի սկզբնական փուլում բավարար աշխատանքներ չեն տարվում քաղաքականության ձևավորման ուղղությամբ, քաղաքականության ձևավորման փուլում գործադիրը բավարար չափով չի խորհրդակցում շահակիցների հետ, օրենսդրական նախագծեր մշակելու գծով հատուկ պատրաստված կադրերի անբավարարությունը, օրենսդրության խտությունը, օրենսդրության գերբեռնվածությունը, օրենսդրական գործընթացում ԱԺ-ի իմաստալից դերակատարման անբավարարությունը, քաղաքացիական հասարակության հետ տարվող աշխատանքների անբավարարությունը, իրագործման պրոբլեմները, օրենքների նախապատրաստման հարցում իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների միջև համաձայնության բացակայությունը և այլն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:38
Մեքենան ընկել է ձորակը
Այսօր վաղ առավոտյան Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին՝ կամրջի...
Աղբյուր` Panorama.am
09:24
Փրեսլիի և Մերկուրիի լավագույն հիթերը կներկայացվեն Երևանում
Մայիս 13-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Էլվիս Փրեսլիի և Ֆրեդի Մերկուրիի լավագույն հիթեր» խորագրով համերգ։...
Աղբյուր` Panorama.am
09:04
Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
Իշխանությունները սկսել են հետապնդումները Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցների և նրանց աջակիցների նկատմամբ: Երեկ էլ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հարութ Սասունյան. Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը 16 օր շարունակ հացադուլ է անում Երևանի օդանավակայանում՝ Հայաստան մուտք գործելու արգելքից հետո։ 57-ամյա...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Իշխանությունը հերթական սուտն է տարածում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները ոչ մի միջոց չեն խնայում Կիրանցից սկիզբ առած, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործը ավարտական փուլի մեջ է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Քննչական կոմիտեն էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Հրապարակ». Արցախցիներին սպառնացել են՝ Բագրատ սրբազանի առաջնորդած երթին մասնակցելու դեպքում կզրկվեն պետական աջակցությունից
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, արդեն մի քանի օր է՝ մարզպետները գործի են անցել, վարչական ղեկավարների և...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Ժողովուրդ». Սրբազանի առաջնորդած շարժման երթը իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի առաջնորդած շարժման երթը դեպի Երևան իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Ի՞նչով է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Փաշինյանը հիշել էր 2018-ի գաղտնալսման պատմությունը և նոր մեղադրանքներ էր հնչեցնում ԱԱԾ...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Ժողովուրդ». Երեկ մահացած պայմանագրային զինծառայողը ինքնասպան է եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ըստ նախնական վարկածի՝...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Հրապարակ». Մայիսի 9-ին շարժումը մտնելու է Երևան. Լինելո՞ւ է Փաշինյանի հրաժարականի պահանջ, թե ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը, որ համառորեն չի հրապարակում շարժման քաղաքական պլանը՝...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մայիսի 8-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}